ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանի ավագանու որոշմամբ` Ժիրայր Դադասյանը տուն ստացավ

17.03.2017 15:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երեւանի ավագանու որոշմամբ` Ժիրայր Դադասյանը տուն ստացավ

Այսօր Երեւանի ավագանու 14-րդ օրակարգային հարցը վերաբերում էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻՆ:  Հիմք ընդունելով այն, որ Ժ. Դադասյանը  բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ, այդ թվում նաեւ արտասահմանյան բեմերում, հանդիսանում է Շուշիի վերականգնմանն ուղղված հեռուստակամուրջի  կազմակերպիչներից, ինչպես նաեւ մեծ աշխատանքներ է տարել Հայոց ցեղասպանության թեմայի լուսաբանման գործում, Երեւանի ավագանին 48 «կողմ» ձայներով որոշում կայացրեց թույլատրել Երեւան համայնքի սեփականությունը համարվող Լեոյի փողոցի հ.1 շենքի հ.106՝ 114.5 քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց նվիրել Ժիրայր Դադասյանին: Զեկուցողը մասնավորապես ընդգծեց հետեւյալը. «Ցավոք սրտի, բնակվելով Երեւանում, Ժիրայր Դադասյանն ունի բնակարանային լուրջ խնդիր եւ հաշվի առնելով նրա դերը հայկական մշակույթի զարգացման գործում, ստեղծագերծելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է որոշման այս նախագիծը»

Ի դեպ, հավելենք, որ վերջերս նաեւ լուծվել է Մնջախաղի պետական թատրոնի շենքի խնդիրը, այնպես որ, տարին, իսկապես, հաջող է սկսվել Ժ. Դադասյանի համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ     

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА