ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանում անցկացվել է գրադարանավարների վերապատրաստման միանգամյա դասընթացներ

17.03.2017 15:30 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երեւանում անցկացվել է գրադարանավարների վերապատրաստման միանգամյա դասընթացներ

Նախորդ տարի «Հայկական գրադարանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ Երեւանում անցկացվեց գրադարանավարների վերապատրաստման միանգամյա դասընթացներ: Ծրագրի նպատակը հանրային գրադարաններին` կառավարման նոր հմտություններ եւ գիտելիքներ փոխանցելն էր, իսկ գրադարանավարներին` նորարարական, համագործակցային, նախաձեռնողական գործելաոճի առանձնահատկությունները` ի նպաստ Հայաստանում գրադարանային գործի զարգացման: Ծրագրի արդյունավետությանը նպաստելու նպատակով կազմակերպվել էին վարպետության դասեր, որին մասնակից Հայաստանի հանրային գրադարանների հարյուր գրադարանավարներ, որից 60-ը ՀՀ մարզերից ու համայնքներից, ձեռք բերած գիտելիքներն ու նորարարական հմտություններն այժմ կիրառում են իրենց աշխատանքում:

Արդյունքները ամփոփելու համար այս օրերին Երեւանում է ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի ղեկավար Սյուզան Շնուերին, որն «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց. «Ի տարբերություն մյուս երկրների, Հայաստանում բավականին դժվար էր ծրագիրն իրականացնել: Եթե մյուս երկրներում կային համապատասխան նյութերին տիրապետող մասնագետներ, որոնք անցկացնում էին դասընթացները, Հայաստանի դեպքում` մասնակիցները ձեռնարկների շնորհիվ են կարողացել յուրացնել ողջ նյութը: Բարձր եմ գնահատում նրանց կատարած աշխատանքը»:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА