ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ակնոցների ճիշտ ընտրությունը հստակ տեսողության երաշխիքն է

17.03.2017 15:23 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ակնոցների ճիշտ ընտրությունը հստակ տեսողության երաշխիքն է

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի առաջին հարկում գտվող «ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահում այցելուները հնարավորություն ունեն նախքան ակնոց գնելը, հետազոտվել կենտրոնում առկա նորագույն սարքավորումների օգնությամբ` ստանալով փորձառու եւ բարձրակարգ մասնագետների խորհրդատվություն, ում կողմից հստակ կախտորոշվի ձեր տեսողության անկման պատճառը, կկատարվի անհատական ակնոցային շտկում եւ կառաջարկվի ամենաարդյունավետ լուծումը, որից հետո միայն «ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահի արհեստավարժ անձնակազմի կողմից կառաջարկվեն ձեզ համապատասխան ակնոցի շրջանակներ եւ տեղում կպատրաստվեն ակնոցներ: Ակնոցների ճիշտ ընտրությունը հստակ տեսողության երաշխիքն է: Կարեւոր է հիշել, որ պատահական խանութներից առանց մասնագետների խորհրդատվության եւ տեսողության սրության ստուգման ակնոց ձեռք բերելը կարող է ոչ միայն անարդյունավետ լինել, այլ նաեւ վնասել ձեր տեսողությանը:

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահում դուք կարող եք գտնել որակյալ եւ հավաստագրված ակնոցների լայն տեսականի կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար, ինչպես նաեւ սրահը առանձնանում է իր եզակիությամբ Հայաստանում՝ այն հագեցված է վերջին սերնդի նորագույն սարքավորումներով, առանձնանում է ակնոցային ոսպնյակների մշակման եւ տեղադրման առանձնահատկություններով եւ նմանը չունեցող շրջանակների մեծ տեսականիով: Հետևյալ սարքավորումները միակն են հանրապետությունում՝ Auto lens edger LE-600 ( ոսպնյակների ավտոմատ կերպով մշակման եւ պատրաստման սարք, որը թույլ է տալիս 5 րոպեում պատրաստել ցանկացած տիպի ակնոցային ոսպնյակներ), Ultrasonic cleaner CP-17A (ակնոցային շրջանակաների ուլտրաձայնային մաքրման համար նախատեսված սարք), Lens tinting machine CT51001-3 ( ակնոցային ոսպնյակներին ցանկացած գույներին երանգ տալու համար), որոնք անհրաժեշտ են ցանկացած բարդության ակնոցային ոսպնյակների մշակման, տարբեր կառուցվածքի շրջանակների մեջ նրանց տեղադրման, ակնոցային ոսպնյակների ներկրման եւ ակնոցաին շրջանակների ուլտրաձայնային մաքրման համար: Խանութ սրահը գերմանական "RODENSTOCK" ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչն է  Հայաստանում, որը հայտնի է ողջ աշխարհում որպես բարձրորակ շրջանակներ եւ ոսպնյակներ արտադրող, ունի նաեւ լայն տեսականի հետևյալ բրենդներից՝ Bogner, Claudia Schiffer, Jil Sander, Mercedes Benz, Porsche Design, Rocco, Rodenstock: Բացման օրվանից մարդիկ խանութ սրահին վստահում են իրենց ամենաարժեքավորը՝ տեսողությունը: Անհատական ակնոցային ոսպնյակների պատվերի դեպքում մասնագետներն անպայման խորհրդակցում ենք Գերմանիայի իրենց գործընկերների հետ` այցելուի տեսողական պրոֆիլի հիման վրա ոսպնյակների պատրաստման համար, որոնք գերազանց կերպով հարմարեցված կլինեն ձեր կենսաոճին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА