ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԾԵՐՈՒՆԻՆԵՐԸ

17.03.2017 21:18 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԾԵՐՈՒՆԻՆԵՐԸ

(ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ` ԵՍ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` ՕԵԿ-ի կառույցները նման արագությամբ փակվելուց հետո Հեղինե Բիշարյանը իրոք կմնա Արթուր Բաղդասարյանի միակ զինվորը, ինչպես Անկան Չապաեւի համար:
ՎԵՐՋԱՊԵՍ ԵՐԱԶԱՆՔԸ ԿԿԱՏԱՐՎԻ
ԿԸՀ-ից հայտնում են, որ հետեւելով նախընտրական քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանի արտահայտած մտքի գոհարներին, ընտրությունից հետո նրան ԱԺ մանդատի փոխարեն Հարվարդի համալսարանի դիպլոմ են տալու:


ՆՊԱՏԱԿՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ
Ըստ քաղտեխնոլոգների` Ջրառատի թեման ՕՐՕ–ականներն այնպես թեժ են պահում, կարծես ոչ թե ԱԺ մտնելու են հավակնում, այլ Ջրառատի քյոխվի աթոռին:


 


ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԻՊՎԱԾ
Նոր Նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցից` «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնից հայտնում են, որ իրենք «Ելք» դաշինքի անդամներին չեն հայհոյել, այլ ուղղակի իրենց հասկանալի լեզվով ելքի տեղն են ցույց տվել:


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ ՉԿԱ
(ՀՅԴ-Ն ՊԱՍԻՎ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բա 5 տոկոսի համար արժե հելնել տռաս...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА