ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ԳԱՐՈՒՆ-2017»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑԸ ԵՐԵՎԱՆ Է ԲԵՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ 

17.03.2017 20:05 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ԳԱՐՈՒՆ-2017»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑԸ ԵՐԵՎԱՆ Է ԲԵՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ 

Մարտի 9-13-ը Սանկտ Պետերբուրգում կայացած «Պետերբուրգյան գարուն-2017» արվեստների միջազգային մրցույթում, Հայաստանը ներկայացնող ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԿՈՒԶՄԻՆԱՆ «Գործիքային արվեստ» անվանակարգում արժանացել է հաղթողի կոչման եւ առաջին մրցանակի: Ալեքսանդրան Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սան է, սովորում է լարային բաժնի 10-րդ դասարանում` պրոֆեսոր Գագիկ Սմբատյանի ղեկավարությամբ:
«Պետերբուրգյան գարուն-2017» մրցույթն իրականացվել է 9 անվանակարգերում եւ ժանրերում` «Պարարվեստ», «Էստրադային երգեցողություն», «Ակադեմիական երգեցողություն եւ Երգչախմբային արվեստ», «Ժողովրդական երգեցողություն», «Գործիքային արվեստ», «Թատերարվեստ», «Կրկեսային արվեստ», «Կերպարվեստ», «Հեղինակային երգ»: Հեղինակավոր այս մրցույթում մասնակցել են ավելի քան 80 համույթներ եւ 450 մենակատարներ` Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Սլովակիայից:
Մրցույթում Հայաստանի պատիվը բարձր պահած պատանի երաժշտի հետ «Իրավունքի» զրույցը կներկայացնենք հաջորդ համարում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА