ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«90-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ  ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՉԿԱՐ»

17.03.2017 19:55 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«90-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ  ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՉԿԱՐ»

Ռուս հայտնի քաղաքական վերլուծաբան, «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն, Հայաստանում «Գրիբոյեդով» ակումբի հիմնադիր Դմիտրի Կիսիլյովն օրերս իր «Շաբաթվա լուրեր» հաղորդման ժամանակ անդրադարձել էր Հայաստանին` մասնավորապես շեշտելով, որ Հայաստանում զարգացած է մուլտիպլիկացիան, որում մեծ ներդրում ունեն Սահակյանցները: «Իրավունքի» հետ զրույցում «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի ղեկավար, ռեժիսոր, անիմատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ նշեց, որ հաճախ է նկատել, որ «Ռոսիա» ալիքը անդրադառնում է Ռոբերտ Սահակյանցի արած աշխատանքներին:

«ԿԻՍԻԼՅՈՎԸ ՓՈՐՁԵՑ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՄԵՆԱՎԱՌ ՈԼՈՐՏԻՆ»
-Որքանով հասկացա, ՀՀ նախագահի այցին ընդառաջ պարբերաբար նման ռեպորտաժներ անում են: Չգիտեմ, թե սա որքանով էր հենց անձամբ No automatic alt text available.Կիսիլյովի նախաձեռնությունը, բայց, կարծում եմ, պայմանավորված էր հենց ՀՀ նախագահի այցի հետ: Իսկ ինչ վերաբերում է մեր մասին` Կիսիլյովի գովեստի խոսքերին, կարծում եմ` նրանք փորձեցին անդրադառնալ հայաստանյան ամենավառ ոլորտին: Չեմ ուզում, բնականաբար, մեզ գովել, բայց որ Ռոբերտ Սահակյանցի ներդրումը` ընդհանուր հայկական կինոյում շատ մեծ է եղել, եւ ինքս էլ հաճախ եմ նկատել, որ «Ռոսիա» ալիքը անդրադառնում է հորս արած աշխատանքներին եւ ցուցադրում, դա փաստ է: Կարծում եմ, հենց այդ սկզբունքով էլ նկարահանել են հայկական մուլտիպլիկացիայի մասին ռեպորտաժ, մանավանդ որ 2014 թվականին հատուկ մեզ համար եկել էին Երեւան եւ ռեժորտաժ նկարահանել «Անահիտ» մուլտֆիլմի ստեղծման մասին, որի ընթացքում էլ բավականին լավ խոսքերի արժանացավ մեր աշխատանքը:
- Իսկ «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի նոր նախագիծն ի՞նչ փուլում է գտնվում:
- Նոր ֆիլմը, որի վրա աշխատում ենք, Վարազդատի մասին է լինելու` «Օլիմպիկոս» անունով: Այն հանրահայտ հաղթանակի մասին է պատմելու: Դեռ աշխատում ենք, փորձում ենք մաքսիմալ արագ անել, բայց ամեն ինչ պայմանավորված է գումարների հետ եւ ցավոք դեռ բավականին գումար է անհրաժեշտ, որպեսզի մի քիչ ավելի արագ եւ մասշտաբային լինի ֆիլմի ստեղծման պրոցեսը: Դրա համար ստիպված ենք աշխատել այն ֆինանսով, որ կա պետպատվերի շրջանակներում: Փաստը հաշվի առնելով` կարծում եմ` 2019 թվականին ֆիլմը կհասցնենք ավարտին:

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՃԻՇՏ ԿԼԻՆԻ ԶԲԱՂՎԵՆ ՀԵՆՑ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ»
-Պարոն Սահակյանց, այս նախընտրական շրջանում մշակութային գործիչները, նախորդների համեմատ, կարծես թե մի քիչ պասիվ Image may contain: 1 personեն, չէ որ մշակութային գործիչների խոսքը բոլոր ժամանակներում արժեք է ունեցել:
- Իհարկե, եղել են ժամանակներ, որ մշակույթի գործիչների խոսքերին ուշադրություն դարձրել են: Չնայած, սպասում էի, որ նրանց մասնակցությունն ավելի մեծ կլինի, բայց, կարծում եմ` հենց քարոզողներն ուրիշ ռազմավարություն են ընտրել եւ փորձում են հեռու մնալ մշակույթի գործիչներից` նրանց չներգրավելով իրենց արշավներում կամ այլ պրոցեսներում: Ինքս երբեք ոչ մեկի PR-ով չեմ զբաղվել, դրա համար չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված, որ նման ռազմավարություն են ընտրել:
- Այս անգամ նույնիսկ ցուցակներում մշակույթի գործիչների անուններն են քիչ:
- Ինձ թվում է` մշակույթի գործիչներն ավելի ճիշտ կլինի զբաղվեն հենց մշակույթով եւ դրանով էլ քարոզեն շատ ավելի բարձր գաղափարներ: Ավելի շատ մշակույթի գործիչները պետք է ընդհանուր գաղափարների մասին խոսեն եւ չկոնկրետանան ինչ- որ խնդիրների վրա, որոնք քաղաքականության դաշտում են, եւ հենց քաղաքական գործիչները պետք է գտնեն դրանց լուծումները:

«ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ ԵՆ ԵՎ ԿԼԻՆԵՆ»Image may contain: 1 person
-Որպես մշակույթի գործիչ, եթե համեմատականներ անցկացնենք 15 տարի հետ գնալով, մշակույթի վիճակն այսօ՞ր, թե` այն ժամանակ էր լավ:
- Կարծում եմ` այսօր: Թեկուզ շատերի համար շատ դանդաղ, շատերի համար էլ` ոչ  այդքան դանդաղ, բայց մշակույթը աճ է ապրում` ցանկացած ասպարեզը: Վերցնենք թատրոնը, նույնիսկ` կինոն, շատ ենք փնովում, բայց, կարծում եմ` աճ կա եւ լինելու է շատ ավելի լավ:
- Իսկ ի՞նչ խնդիրներ Դուք կմատնանշեք, որ այսօր կան մշակույթում, որովհետեւ Արմեն Ամիրյանի` մշակույթի նախարար նշանակվելուց հետո, բոլորը կարծես դրական են գնահատում մշակույթի վիճակը, բայց գուցե կա՞ն բացթողումներ:
- Բացթողումները միշտ եղել են եւ միշտ էլ կլինեն, միշտ էլ ինչ-որ բան չի բավականացնի, դա շատ բնական պրոցես է: Անձամբ ուրախ եմ Արմեն Ամիրյանի մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելու համար: Գիտեմ այդ  մարդուն եւ վստահում եմ, հավատում, որ նա իսկապես սրտացավ է վերաբերվում մշակույթին: Իսկ թե ինչպես կլինի, դեռ վաղ է խոսել, մանավանդ որ նա հիմա էլ մասնակցում է քարոզարշավին, կա ցուցակում: Ամեն դեպքում` աշխատանքը եւ ժամանակը ցույց կտա: Կարծում եմ` բավականին մեծ արդյունքների կհասնենք: Իսկ թե ինչը չի բավականացնում, կամ բացթողում է, ապա ամեն էտապում էլ միշտ ինչ-որ բան պակաս է լինում: Խորհրդային ժամանակ` պակասում էր ազատությունը, այս կամ այն... Ամեն ժամանակաշրջան իր խնդիրներն էր բերում:
- Իսկ 90-ականներին էլ` այլ խնդիր կար:
- 90-ականներին մշակույթին ընդհանրապես ֆինանսավորում չկար, ինչն ամենածանրն էր: Անկախությունից հետո, առաջին էտապում, որ պետք էր մեծ ուշադրություն դարձվեր մշակույթին, որպեսզի կարողանար աճել անկախության հետ` հենց առաջին օրվանից, ցավոք դա չեղավ: Ֆինանսավորում գրեթե չկար...

«ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ ԿԱՊԱՑՈՒՑԻ` ԻՐ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԶՈՒՐ ՉԷՐ»
-Կարծեմ` որպես մշակույթի նախարար, Արմեն Ամիրյանը դեռ չի եկել Ձեր ստուդիա`«Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշն:
- Ոչ, սպասում ենք, թե երբ կավարտվի քարոզարշավը, որպեսզի նա ազատվի եւ ժամանակ գտնի մեզ մոտ գալ: Պայմանավորվածություն կա, որ նա կայցելի մեզ:
- Իսկ առաջադրված ուժերի մեջ, կա՞ որեւէ թեկնածու, որ տեսնում եք մշակույթի նախարարի պաշտոնում:
- Արդեն տեսնում եմ, դա Արմեն Ամիրյանն է: Կարծում եմ` ժամանակ է պետք տալ Արմեն Ամիրյանին, որ նա իր գործով ապացուցի` իր նշանակումը զուր չէր, եւ վստահ եմ, որ ամեն ինչ հաջող է լինելու:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА