ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարդիկ վախենում են սենյակը լուսավորեն կամ...Գ.Մակարյան

17.03.2017 13:36 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Մարդիկ վախենում են սենյակը լուսավորեն կամ...Գ.Մակարյան

<<Հայաստանը լինելով աղքատ երկիր, որտեղ սոցիալական բեռը բավականին ծանր է, էներգակիրների հարցը շարունակում է մնալ կրիտիկական>>,-Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի գնահատականներով՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի էժանացումները մեծ չեն և սահմանված սակագինը շարունակում է սահմանափակել ազգաբնակչության կենցաղը, մեծ քանակաությամբ խնայողություն է արվում:

<<Մարդիկ դժվարությամբ են գազը եւ լույսը շատ օգտագործումկերակուրներ պատրաստեում, չեն կարողանում լուսավորել սենյակներըորովհետև վախենում են, որ սագանի դիմաց չեն կարողանա վճարել, արդյունքում խնայողություն է լինում, որը գոնե տնտեսության մեջ պետք է օգտագործեն>>:

Մակարյանի գնահատականներվ՝ բիզնեսի տեսակետից մանր էժանացումները էական չեն, քանի որ, օրինակ՝ միջին բիսնեսով զբաղվող ընկերությունը այս 1000-2000 դրամի տարբերությունը չի զգալու:Մակարյանի համար գազի ու Էլեկտրաէներգիայի ոլորտները մնում են հանելուկային ու ոչ թափանցիկ:

<<Էներգակիրների հարցում չպետք է ամբողջ բեռը դնենք ՀԷՑ-ի ուսերին, այստեղ համապատասխան մասնագետների ու ճշտգրիտ հաշվարկների պակաս կա: ՀԷՑ-ին հարկավոր է ուղղորդել ու աջակցել: Խնդիրները բացահայտելու համար միայն ֆինանսական աուդիտի անցկացումն արդյունավետ չէ, հարկավոր է նաև տեխնիկական աուդիտ: ՀԷՑ­-ում աուդիտի անցկացումը լավ գաղափար էր, սակայն աուդիտը պետք է ներառի նաև տեխնիկական բաղադրիչը:>>:

Մակարյանը անդրադարձավ նաև ներքաղաքական խնդիրներին, մատնշելով, որ դեմ է կոալիցիաների ձևավորմանը, այն նման է առևտրի, քանի որ կոալիցի ձևավորելու ժամանակ կողմերը պորտֆելներ են ձեռք բերում և դառնում են իշխանության մաս, կորցնելով իրենց ինքնուրույնությունը և կողք դնելով սկզբունքնեը:

Ս.Ա.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА