ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախկին գլխավոր դատախազը գործադիրից կտեղափոխվի՞ օրենսդիր

17.03.2017 19:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նախկին գլխավոր դատախազը  գործադիրից  կտեղափոխվի՞ օրենսդիր

ՀՀԿ համամասնական ցուցակի 25-րդ հորիզոնականում է առողջական խնդիրների պատճառով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական ներկայացրած, իսկ այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ: Հիմա, թեպետ, նա քաջառողջ է եւ, ըստ էության, պատգամավորի թեկնածու, սակայն քաղաքական հարցադրումներից, այնուամենայնիվ, խուսանավում է: «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Հանրապետական կուսակցության քարոզարշավին` Գ. Կոստանյանը նախ հիշեցրեց, որ ինքն անկուսակցական է, ապա հավելեց.

– Անկախ նրանից, թե ինչ պաշտոն եմ զբաղեցրել, որտեղ եմ գործունեություն իրականացրել, ես միշտ էլ բացառապես սահմանափակվել եմ իմ մասնագիտական հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց:

– Ամեն դեպքում, Ձեզ տեսնո՞ւմ եք Ազգային ժողովում, թե` ոչ:

– Ժամանակը ցույց կտա, շնորհակալություն...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА