ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արքեպիսկոպոս Աթեշյանը չի մտածում հրաժարական տալու մասին թեեւ պարտվել է ընտրությունում

17.03.2017 13:01 ԹԵՄԱ
Արքեպիսկոպոս Աթեշյանը չի մտածում հրաժարական տալու մասին թեեւ պարտվել է ընտրությունում

Պոլսո հայոց պատրիարքարանում թուրքական կառավարության կողմից տարիներ առաջ որպես փոխպատրիարք նշանակված արք․ Արամ Աթեշյանը հայտնել է, թե հրաժարական չի տալու։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ հարցազրույցի ժամանակ արք․ Արամ Աթեշյանն այն հարցին, թե Տեղապահի ընտրության ժամանակ ինքը պարտվել է, պատասխանել է, թե չի մտածում հրաժարական տալու մասին։

Նշենք, որ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումների ժամանակ որոշում էր կայացվել, որ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունից հետո փոխպատրիարք արք․ Արամ Աթեշյանը հրաժարական է տալու։  Մարտի 15-ին Տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ արք․ Բեքչյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА