ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսրայելում Հորդանան գետի մոտ Արցախի բարբառով տեղադրվել է Քրիստոսի մկրտության աստվածաշնչյան դրվագը (ֆոտո)

17.03.2017 10:45 ԹԵՄԱ
Իսրայելում Հորդանան գետի մոտ Արցախի բարբառով տեղադրվել է Քրիստոսի մկրտության աստվածաշնչյան դրվագը (ֆոտո)

Իսրայելում Հորդանան գետի ափին ուխտագնացության կենտրոնի պատերին ի թիվս բազմաթիվ լեզուների, իր տեղն է գտել նաեւ Արցախի բարբառով Քրիստոսի մկրտության աստվածաշնչյան դրվագը։

Հորդանան գետի ափին, որտեղ Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվել է Քրիստոսը,  աշխարհի բազմաթիվ լեզուների կողքին հայերենը 4 տարբերակով է ներկայացված՝ արեւելյան, արեւմտյան, գրաբար ու Արցախի բարբառով։

Նշենք, որ Մատթեոսի ավետարանում նշվում է, որ Հիսուսը Նազարեթից գալիս է Հորդանան գետ՝ մկրտվելու Հովհաննես Մկրտչի կողմից։  «Երբ Հովհաննես Մկրտիչը Հորդանան գետում մկրտում է Հիսուսին, Աստծո ոգին որպես աղավնի իջնում է Հիսուսի վրա։ Եվ Ձայն եկավ, որն ասում է. «Դու ես իմ սիրելի որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը»,–նշվում է Մատթեոսի ավետարանում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА