ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հաստատվել են առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների կազմերը

16.03.2017 19:23 ԹԵՄԱ
Հաստատվել են առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների կազմերը

Հիմք ընդունելով «ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի կազմակերպման և անցկացման կարգի» պահանջները՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել են 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների կազմերը:

Ըստ այդմ ձևավորվել է 15 հանձնաժողով հետևյալ առարկաների համար՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Պատմություն», «Քիմիա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ռուսերեն», «Աստղագիտություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա»:

 ՀՀ ԿԳՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА