ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Համաձայն չեմ պնդմանը, թե վատորակ նավթամթերք է ներմուծվել Հայաստան». նախարար

16.03.2017 16:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Համաձայն չեմ պնդմանը, թե վատորակ նավթամթերք է ներմուծվել Հայաստան». նախարար

Այսօր՝ մարտի 16-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարեց բենզինի, դիզելի և այլ վառելանյութերի չարաշահումների վերացման, որակի վերահսկման արդյունավետ իրականացման վերաբերյալ մեկամսյա ժամկետում առաջարկներ ներկայացնել: Վարչապետը նշեց, որ բենզինի և դիզելային վառելիքի շուկայում ուսումնասիրությունների արդյունքում որոշակի բացեր են ի հայտ եկել: Խոսքը մասնավորապես վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատման մասին էր, ինչը, ինչպես նկատեց Կարապետյանը, վնաս է սպառողների և շուկայի համար:

Հայկ Բաբուխանյանի հարցերը Գարդասիլ պատվաստանյութի վերաբերյալ ԱՆ նախարարությանը. տեսանյութ

Լրագրողների հետ զրույցում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը պարզաբանեց, որ վարչապետի հանձնարարականը վերաբերում է մանրածախ շուկան, երկրի ներսում իրականացվող վաճառքը և մատակարարումները:

Անդրադառնալով Հայաստան ներմուծվող նավթամթերքի որակին՝ Կարայանը նշեց. «Համաձայն չեմ պնդմանը, թե վատորակ նավթամթերք է ներմուծվել Հայաստան: Եթե նավթամթերքը ներմուծվում է ԵԱՏՄ-ից, կա համապատասխան սերտիֆիկատ, փաստաթուղթ, որը վկայում է, թե ինչ որակի նավթամթերք է ներմուծվել, ապա մենք դա հիմք ենք ընդունում: Իսկ եթե այն ներմուծվում է երրորդ երկրներից, ապա մենք ինքներս ենք այդ որակը վերահսկում»:

Խոսելով երեկ Մոսկվայում ստորագրված համատեղ ներդրումային ֆոնդի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրին, Կարայանը նշեց. «Արդեն իսկ գործընթացը սկսված է: Նախատեսվում է ստեղծել համատեղ ներդրումների ֆոնդ, ինչպես նաև համատեղ ներդրումային հարթակ և այն ծրագրերը, որոնք մենք նրանց կներկայացնենք, մինչև ֆոնդի ստեղծվելն էլ կարող են այդ հարթակի միջոցով կարող են ֆինանսավորվել»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА