ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հուսով ենք` բռնությունը կկանխարգելվի ու կարգելվի. ԵՄ դեսպանը` Ջրառատում տեղի ունեցած միջադեպերի մասին

16.03.2017 15:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Հուսով ենք` բռնությունը կկանխարգելվի ու կարգելվի. ԵՄ դեսպանը` Ջրառատում տեղի ունեցած միջադեպերի մասին

Մեզ մտահոգում են այդ իրադարձությունները: Հուսով ենք` բռնությունը կկանխարգելվի ու կարգելվի: Այս մասին այսօր` մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` անդրադառնալով Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպերին:

«Եթե նույնիսկ կրքերը թեժանում են,  իսկ աշխարհի շատ երկրներում քարոզարշավների ժամանակ այդպես էլ լինում է, դրանք չպետք է վերածվեն բռնության:Մեծ պատասխանատվություն է ընկած իրավապահ մարմինների վրա: Եթե բռնությունը համապատասխան արձագանքի չի արժանանում, դա կարող է դրդել նոր բռնությունների. աճող ձնագնդիի ազդեցություն է ունենում»,- ասաց դեսպանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА