ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող 700 հայց է ներկայացվել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի. 23 գործ ընդունվել է վարույթ

16.03.2017 14:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող 700 հայց է ներկայացվել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի. 23 գործ ընդունվել է վարույթ

Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի եւ վիրավորների իրավունքների պաշտպանության վերաբերյալ շուրջ 700 հայց է ներկայացվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին այսօր` մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

«Ադրբեջանցի ահաբեկիչները և հանցագործները ողողել են Թուրքիան»

Նրա փոխանցմամբ` Ադրբեջանը 500-600 հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի: «Իրենք կարող են ավելի շատ էլ ներկայացնել, սա հարցի երկրորդ կողմն է, սակայն շատ կարեւոր մի հանգամանք. ընդդեմ Հայաստանի ներկայացվող հայցերով՝ Հայաստանը պատասխանող կողմ  է, մինչդեռ Ադրբեջանի ներկայացրած հայցերով Հայաստանը երրորդ կողմ է: Երկու դեպքում էլ Հայաստանը ծանուցվում է ՄԻԵԴ-ի կողմից: Այս պահի դրությամբ Հայաստանը ծանուցվել է Ադրբեջանի կողմից ներկայացված 500 հայցերից ընդամենը 5-ով: Այսինքն 500-ից միայն 5 գործ է վարույթ ընդունվել: Իսկ ընդդեմ Ադրբեջանի՝ հայկական կողմից ներկայացված հայցերից 23 գործ արդեն վարույթ է ընդունվել»: 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА