ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բենզինի և դիզելային վառելիքի մասին վարչապետի հանձնարարականները Զարգացման և ներդրումների նախարարին

16.03.2017 13:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բենզինի և դիզելային վառելիքի մասին վարչապետի հանձնարարականները Զարգացման և ներդրումների նախարարին

Այսօր՝ մարտի 16-ին, Կառավարության հերթական նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը վերաբերում էր մատակարարվող նավթամթերքի որակին:

Վարչապետը նշեց, որ բենզինի և դիզելային վառելիքի շուկայում ուսումնասիրությունների արդյունքում որոշակի բացեր են ի հայտ եկել: Խոսքը վերաբերում է մասնավորապես վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմանը, ինչը վնաս է սպառողների և շուկայի համար:

Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին  հանձնարարեց բենզինի, դիզելի և այլ վառելանյութերի չարաշահումների վերացման, որակի վերահսկման արդյունավետ իրականացման վերաբերյալ մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկներ: Հանձնարարեց նաև ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և կանխելու, ինչպես նաև վառելանյութերի տեսակներ տարանջման ուղղությամբ հստակ մեթոդաբանություն մշակել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА