ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գազպրոմ»-ը կիջեցնի Հայաստանի համար գները պայմանով...

16.03.2017 13:16 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Գազպրոմ»-ը կիջեցնի Հայաստանի համար գները պայմանով...

«Գազպրոմ»-ը ծրագրում է Հայաստանի Հրազդանի ՋԷԿ-ի արտադրած էլեկտրականությունը փոխանակել իրանական գազի հետ: Այս մասին հայտնել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Նա հայտնել է նաև, որ գալիք տարի Հայաստանը պատրաստվում է բարձրավոլտ հոսանքագիծ անցկացնել, որը թույլ կտա փոխանամկան ծրագրով էլեկտրականություն արտահանել իրանական շուկա: Այս մասին հաղորդում է Ведомости-ն:
Նշվում է նաև, որ «Գազպրոմ»-ը կիջեցնի Հայաստանի համար գազի գները` պայմանով, որ գները կիջեցվեն նաև ներքին սպառողների համար: «Նախորդ տարվա դեկտեմբերին մենք բանակցություններ ենք անցկացրել ՀՀ կառավարության հետ, և հնարավոր դարձրինք 2017թ. գների արտոնյալ պայմանների պահպանումը: Բացի այդ, մենք համաձայության ենք եկել, որ ՀՀ-ն իր տարածքում կիջեցնի սպառողների համար ներքին սակագինը: Սակայն դա հնարավոր դարձավ նաև այն պատճառով, որ մենք նոր համաձայնություն ձեռք բերեցինք»,- հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավարը:

Միլլերը հիշեցրել է, որ ներկայում Հայաստանի համար գազի սակագինը կազմում է 150 դոլար 1000 խորանարդ մետրի համար:
Նա տեղեկացրել է, որ «Գազպրոմ»-ը մինչև 2030թ. գազային ոլորտում Հայաստանի հետ համագործակցության զարգացման նոր ծրագիր է մշակել, որի քննարկումները կարող են սկսվել արդեն 2017թ.:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА