ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ուռում, ուռում ենք, ՊՈԱԿ-ներ ենք ստեղծում և այլն». վարչապետ

16.03.2017 13:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
 «Ուռում, ուռում ենք, ՊՈԱԿ-ներ ենք ստեղծում և այլն». վարչապետ

Ներդրումների և տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է մի որոշում, ըստ որի` առաջարկվում է կրճատել առևտրային և մաքսային կցորդների ներկայացուցիչների ծախսերը: Վարչապետն ասել է, թե իր համար անհասկանալի է` ներկայացուցիչները որտեղից են ֆինանսավորվում ու նրանց գործառույթը որն է։ «Կարևոր գործընթաց է տեղի ունենալու, մենք ասում ենք` ով ուզում է ներկայացուցիչ պահել, ինքը պետք է իրեն պահի։ Վաղը, մյուս օրը մենք իրենց հարցնելու ենք՝ էդ ներկայացուցչին որ պահում ես, էդքան փող, որ ծախսում ես, էդ ներկայացուցչի օգուտը ո՞րն ա: ՊԵԿ-ը կլինի, թե ԱԳՆ-ն գումար հատկացնողը, պետք է հստակ երևա, թե հիմնարկի ծախսն ինչ օգուտ է տվել, ինչ պլյուս ենք ունեցել դրանից, կառավարումը պետք է լինի ֆունկցիոնալ, թե չէ ուռում, ուռում ենք, ՊՈԱԿ-ներ ենք ստեղծում և այլն»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА