ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապաններին առաջարկում է զեղչեր և հատուկ առաջարկներ

16.03.2017 12:41 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապաններին առաջարկում է զեղչեր և հատուկ առաջարկներ

2017թ-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլորVisa քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվել “Հատուկ առաջարկից”, որի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով վճարումներն ապրանքների և ծառայությունների դիմաց կլինեն ոչ միայն հարմարավետ, այլև թույլ կտան խնայել դրամային միջոցներ՝ արտասահման մեկնելիս:

“Հատուկ առաջարկի” շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները, ճանապարհորդելով Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի մի շարք երկրներում, կկարողանան ստանալ զեղչեր` մինչև 40%, օգտվել այնպիսի ակցիաներից, ինչպիսիք են` մեկ ծառայություն ձեռք բերելու դեպքում երկրոդը ստանալ անվճար, խոշոր գնումներ կատարելիս` գումարի մի մասի վերադարձ, ինչպես նաև նվերներ` Visa քարտով վճարում կատարելով հետևյալ ոլորտի առևտրային կետերում.

  • հյուրանոցներ, ռեստորաններ և սրճարաններ, թանգարաններ,թատրոններ,
  • հագուստի, զարդերի, աքսեսուարների, օծանելիքի, քաղցրավենիքի խանութներ,
  • նավով, ավտոբուսով, հեծանիվով շրջագայելիս,
  • SPA-կենտրոններ, լողավազաններ այցելելիս,
  • VIP ծառայություններից օգտվելիս,
  • մեքենա, մոտոցիկլ վարձակալելիս, օդապարիկով, ինքնաթիռով թռչելիս,
  • պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանման ծառայություններից օգտվելիս,
  • առցանց գնումներ կատարելիս:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին հասանելի են Visa միջազգային վճարային համակարգի հետ համագործակցող ավելի քան 70 առևտրային կազմակերպություններ, ինչպիսիք են` Calvin Klein, De Passion, Best Western Hotels & Resorts, Luxury Flight, Larusmiani, Benson & Clegg, Princess Cruises, BCBGMAXAZRIA, Madam Tussauds, Wilson Leather, eBags:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА