ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նավթի համաշխարհային գներն արագացրել են աճը

16.03.2017 11:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նավթի համաշխարհային գներն արագացրել են աճը

Ինչպես հայտնում է RIA Novosti-ն` նավթի համաշխարհային գներն արագացրել են աճը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից բազային տոկոսադրույքի բարձրացման մասին որոշման հրապարակումից հետո։ Հյուսիսծովյան Brent մակնիշի նավթային խառնուրդի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.85 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 51.86 դոլարի։ WTI ամերիկյան թեթեւ նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը թանկացել է 2.41 տոկոսով՝ հասնելով 48.86 դոլարի։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի բաց շուկաների կոմիտեն մարտի նիստի արդյունքներով բարձրացրել է բազային տոկոսադրույքը՝ տարեկան 0,5-0,75 տոկոսից դարձնելով 0,75-1 տոկոս։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА