ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսրայելի օդուժը Գազայի հատվածում ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի օբյեկտները

16.03.2017 11:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելի օդուժը Գազայի հատվածում ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի օբյեկտները

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ՀԱՄԱՍ-ի երկու դիրք են խոցել Գազայի հատվածում ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման,- ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին ասված Է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Ի պատասխան Գազայի հատվածից իրականացված հրթիռային գրոհին Իսրայելի օդուժն այսօր ՀԱՄԱՍ-ի երկու դիրքերի հարվածներ Է հասցրել Գազայի հատվածի հյուսիսային մասում»,- ասել են զինվորականները: Դրանից մի քանի ժամ առաջ պաղեստինյան ծովամերձ միջատարածքից արձակված հրթիռը պայթել Էր չբնակեցված տեղանքում՝ Բեեր Շեւա քաղաքից հյուսիս-արեւելք ՝ հայտնել են բանակային մամուլի ծառայությունից:

Իսրայելցի զինվորականները պաղեստինցի գրոհայինների ստորգետնյա թունել են հայտնաբերել ու ոչնչացրել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА