ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ. մարտի 16

16.03.2017 03:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ. մարտի 16

ԽՈՅ (21.III–20.IV)

«Ես արեցի այն, ինչ կարող էի, թող ուրիշներն անեն ավելին...». բնության ճարտարապետը կդառնար 90-տարեկան

Աշխատանքի համար լավ օր է: Արագ ու արդյունավետ կգործեք, հիանալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշներն անհաջողություններ են կրել: Օգտակար ծանոթություններ հաստատելու, մարդկանց ձեր մասին հիշեցնելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսին հավանական են հետաքրքիր գործնական առաջարկները: Հիանալի շրջան է ինչ-որ նոր նախագիծ նախաձեռնելու համար:

Անձնական հարաբերություններում հազիվ թե նշանակալի փոփոխություններ կլինեն դեպի լավը, սակայն անհանգստության պատճառներ էլ չկան: Ուշադիր եղեք ավագ հարազատների հանդեպ. նրանք ձեր աջակցության կարիքը կունենան:

 

ՑՈՒԼ (21.IV–21.V)

Ուշադիր եղեք ու հանգստություն պահպանեք: Կարևոր օր է. որոշումներ կընդունեք, որոնցից շատ բան կախված կլինի: Հույս դրեք ներքին ձայնի ու առողջ բանականության վրա. խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: Աշխատավայրում խնդիրներ կառաջանան, սակայն արագ գլուխ կհանեք դրանցից գիտելիքների ու նախկինում ստացված փորձի շնորհիվ:

Հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ, ինչպես նաև մեծ եկամուտ խոստացող գործնական առաջարկներ: Երեկոյան մտերիմներին ինչ-որ հաճելի բան անելու, ընտանեկան գործերում կարգուկանոն հաստատելու հնարավորություն կունենաք:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (2.V–21.VI)

Վատ օր չէ: Նախաձեռնող եղեք գործնական դաշտում. կարող եք կարևոր փոփոխությունների հասնել, լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը: Համարձակ ստեղծագործական պլանները կյանքի կոչելու հնարավորություն կունենաք:

Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատի հետ, նախկին մրցակիցները կարող են ձեր կողմը անցնել: Հավանական են հաճելի ծանոթությունները: Միայն ձեզանից կախված կլինի՝ ինչպես կզարգանան այսօր սկսվող իրադարձությունները: Հույս դրեք ներքին ձայնի վրա. այն հուսախաբ չի անի:

 

 

ԽԵՑԳԵՏԻՆ (22.VI–22.VII)

«Ծառուկյան» դաշինքում հոգեբանական բռնություն են կիրառում տղամարդկանց նկատմամբ

Օրվա սկզբին զգույշ եղեք. այս հատվածում դժվար կլինի հանգստություն պահպանելը, կշռադատված որոշումներ ընդունելը: Ուրիշների ազդեցության տակ ընկնելու, խարդավանքների զոհ դառնալու ռիսկ կա: Սակայն ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեզ ավելի հանգիստ ու վստահ կզգաք, կհասկանաք՝ ինչ է պետք ձեռնարկել:

Օրվա երկրորդ կեսը և′ մասնագիտական, և′ անձնական կյանքում լավ փոփոխություններ է խոստանում: Հնարավոր են անսպասելի առաջարկներ ու հրավերներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի: Լավ նորություններ կստանաք:

 

ԱՌՅՈՒԾ (23.VII–23.VIII)

Հիանալի օր է՝ հագեցած, հետաքրքիր ու խոստումնալից: Հավանական են դրամական մուտքերը: Կարող եք ֆինանսական հարցեր լուծել, գնումներ կատարել, գործարքներ կնքել: Մասնագիտական գրավիչ հեռանկարներ կբացվեն: Եթե այսօր ձեզ լավ կողմից դրսևորեք, նոր առաջարկներն էլ իրենց սպասեցնել չեն տա:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դրանք կարող են ավելի շատ ժամանակ խլել, սակայն ընդհանուր առմամբ հաջող կանցնեն: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի ինչ-որ ընտանեկան խնդիրներ լուծել: Կուրախացնեք լավ նորություններով:

 

 

ԿՈՒՅՍ (24.VIII–23.IX)

Հաճելի ու արգասաբեր օր է սպասվում: Նրա առաջին կեսը հարմար է աշխատանքային հարցերի լուծման համար: Համարձակ ու ինքնատիպ գաղափարները կօգնեն արագ դրական փոփոխություններ արձանագրել այնտեղ, որտեղ չէիք ակնկալում:

Ավելի ուշ գործերում կարգուկանոն հաստատելու, ապագայի պլաններում կողմնորոշվելու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն ընկերական ու սիրային հանդիպումները, դրական հույզերի պակաս չեք ունենա: Խուսափեք ծանրաբեռնվածությունից. կենսական պոտենցիալը ցածր կլինի, չի բացառվում ինքնազգացողության վատացումը:

 

ԿՇԵՌՔ 24.IX–23.X)

Օրվա աստղագուշակ. Ջրհոսների հաջողության գլխավոր գաղտնիքը պարզությունն է

Ոչ միանշանակ օր է: Կարող եք հաջողությունների հասնել, սակայն գործել պետք է նոր, անսովոր մեթոդներով. դրանք միշտ չէ, որ ձեր սրտով կլինեն: Ամեն դեպքում պատրաստ կլինեք փորձարկումների ու ռիսկի դիմելու. իրավիճակն էլ հենց դա կպահանջի: Ընկերները ձեր կողմից կլինեն, կարող եք հույս դնել նրանց վրա:

Հնարավոր են հաճելի անակնկալներ, լավ նորություններ: Չեն բացառվում անսպասելի այցերը, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրը հարմար է սիրային ժամադրությունների համար: Անձնական հարաբերություններում կարող եք նախաձեռնող լինել, խոստովանել զգացմունքները:

 

 

ԿԱՐԻՃ (24.X–22.XI)

Վճռականությունը, որով նախաձեռնում եք գործերը, հաջողություններ է խոստանում նույնիսկ ամենահամարձակ նախաձեռնություններում: Ամբիցիոզ Կարիճները կարող են ամրապնդել մասնագիտական դիրքերը, բարձրանալ մասնագիտական սանդուղքով՝ մրցակիցներին թողնելով հետևում: Օրվա կեսը բարենպաստ շրջան է առևտրական գործունեությամբ զբաղվելու համար: Հնարավոր են խոշոր դրամական մուտքեր:

Ամենալավ օրը չէ ուղևորությունների համար. դրանք շատ ժամանակ կխլեն ու ավելի հոգնեցուցիչ կլինեն, քան սպասում էիք: Երեկոն լավ է անցկացնել տանը. կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել:

 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.XI–21.XII)

Բարդ օր է: Հեշտությամբ պրովոկացիաների կենթարկվեք, հույզերի ազդեցության տակ որոշումներ կընդունեք: Լուրջ տհաճություններից կօգնի խուսափել միայն այն, որ սխալվելուց հետո կընդունեք ձեր թերացումներն ու կաշխատեք հնարավորինս արագ ուղղել դրանք: Կկարողանայիք ավելի շատ ժամանակ ու ուժ խնայել, եթե ավելի կշռադատված գործեիք:

Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Մի վախեցեք խոսել ձեր տագնապների, անհանգստությունների մասին: Անկեղծությունը կօգնի լուծել խնդիրներն ու խուսափել կոնֆլիկտներից, վեճերից:

 

Մենամարտին ընդառաջ՝ Կարո Մուրատը ստացել է Վեհափառի օրհնությունը

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.XII-20.I)

Օրվա սկիզբը հաջող ու արդյունավետ կլինի: Նոր ինքնատիպ գաղափարներ կառաջանան, որոնք կկարողանաք անհապաղ կյանքի կոչել: Ձեզ կաջակցեն համախոհները, նրանց միջոցով երկար ժամանակ ձեզ հանգիստ չտվող խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Կարող եք նոր գաղափարներ ու պլաններ քննարկել, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին:

Ինչքան ավելի շատ ժամանակ անցնի, այնքան կավելանան տագնապելու պատճառները: Նորություններ կստանաք, որոնք կստիպեն անհանգստանալ: Սակայն երբ գլուխ հանեք իրավիճակից, կհասկանաք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ:

 

 

ՋՐՀՈՍ (21.I–19.II)

Օրվա սկզբին հնարավոր են թյուրիմացություններ, տհաճ միջադեպեր: Շատ բան այնպես չի ընթանա, ինչպես սպասում էիք, ստիպված կլինեք հարմարվել իրավիճակին: Փորձեք ռիսկի չդիմել այնտեղ, որտեղ խոսքը գումարին կվերաբերվի: Գործնական դաշտում զգուշություն ու հեռատեսություն ցուցաբերեք: Հավանական են դժվարություններ ուսման մեջ, սակայն համառությունն ու աշխատասիրությունը կօգնեն լուծել խնդիրները:

Օրվա երկրորդ կեսին կուժեղանա դրական միտումների ազդեցությունը, շատ բան ավելի հեշտ կտրվի: Լավ ժամանակահատված է նոր ձեռնարկումների համար: Ինչ-որ հին գաղափարներ կյանքի կոչելու հնարավորություն կունենաք:

 

ՁԿՆԵՐ (20.II–20.III)

Աշխատանքի մեջ դժվար կլինի հաջողությունների հասնելը, սովորական գործերն էլ այսօր սովորականից ավելի մեծ ուժ ու ժամանակ կխլեն: Հնարավոր են տհաճ հանդիպումներ, ստիպված կլինեք գործ ունենալ մարդկանց հետ, որոնցից կնախընտրեիք հեռու մնալ: Եթե զսպեք հույզերն ու հանգստություն պահպանեք, կխուսափեք լուրջ խնդիրներից:

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

Կարող եք հույս դնել ընկերների ու մտերիմների աջակցության վրա, իսկ ահա նոր ծանոթների հետ զգույշ եղեք, հատկապես, եթե նրանք մեծ խոստումներ են տալիս: Երեկոն հաջող կանցնի: Հենց այս ժամանակահատվածում կլուծվեն երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը:

 

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА