ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մրգերը մեր սննդակարգի անբաժան մասն են

15.03.2017 22:04 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մրգերը մեր սննդակարգի անբաժան մասն են

Եթե ցանկանում եք ունենալ ամուր առողջություն և հնարավորինս երկար երիտասարդ մնալ, ապա բացահայտեք մրգերի  օգտակարհատկությունները: Օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ միրգ ուտելով,նվազեցնում ենք  2-րդ տեսակի շաքարախտի, քաղցկեղի որոշտեսակների, ճարպակալման, սիրտ-անոթային հիվանդությունների և փորկապության հավանականությունը: Գերադասելի է ուտել սեզոնային մրգեր: Ջերմային մշակման ենթարկվելով ` մրգերը կորցնում են շատվիտամիններ, նախընտրելի է ուտել  թարմ վիճակում:

Խնձորի  հյութը օրգանիզմի համար օգտակարներից մեկն է: Այն պարունակում է թթուներ, B1, B2, պրովիտամին A, B6, E, PP. P, K վիտամիններ, կարոտին, երկաթի աղեր, մագնեզիում, կալիում,նատրիում, կալցիում: Խնձորի հյութն ամրապնդում է սիրտը, ստամոքսը, լյարդը, աղիները, բարելավում էախորժակը:

Դեղձը  պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և քիչ կալորիաներ,  այն նիհարելու լավագույն միջոցներիցէ: Այս միրգն իր մեջ պարունակում է նաև մեծ քանակությամբ կարոտին, որն էլ խոչընդոտում է քաղցկեղի և սրտիհիվանդությունների առաջացմանը: Դեղձը հարուստ է նաև ֆոսֆորով և մագնիումով, որը բարելավում էհիշողությունը և բարձրացնում աշխատունակությունը:

Բանանը լավագույն սնունդն է: Այն առողջարար և քաղցը հագեցնող սնունդ է: Բնությունից ստացել է հարմարՙպատյան՚` կեղև:  Բանանն աճում է աշխարհի արևադարձային տարածաշրջանների մեծ մասում: Այն  հավաքումեն դեռևս կանաչ վիճակում: Մեծամասամբ բանանը վաճառում են դեռևս ոչ լրիվ հասած վիճակում: Որպեսզի այնհասնի, պետք է պահել սենյակային ջերմաստիճանում:

Նարինջը  հարուստ  վիտամին C-ի բարձր պարունակությամբ: Այն պարունակում է վիտամիններ C, B1, B2, PP:Նրա հիմնական արժանիքներից մեկը ցածր կալորիականությամբ հյութ լինելն է: Այն գրգռում է ախորժակը  ևբարելավում մարսողությունը:

Նուռն օգտակար է սակավարյունության, ստամոքսի, քթի և ականջի ցավերի, անգինայի և մի շարք այլհիվանդությունների ժամանակ: Այն հարուստ է ածխաջրերով և օրգանական նյութերով, որոնք մարդունաշխուժություն են հաղորդում:

Խաղողը  շատ օգտակար է  սրտի, լյարդի և թոքերի հիվանդությունների ժամանակ: Այն հարուստ էվիտամիններով: Խաղողն իր մեջ պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ գրեթե բոլոր օգտակար նյութերը, այդթվում` երկաթ, կալիում, կալցիում և այլն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА