ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպանախի օգտակար եւ վնասակար հատկությունները

15.03.2017 21:32 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սպանախի օգտակար եւ վնասակար հատկությունները

Սպանախի մեջ շատ է ֆլավոնոիդների պարունակությունը, որոնք հակաօքսիդանտ հատկությամբ են օժտված: Սպանախը հայտնի է իր`երկաթի մեծ պարունակությամբ: Ովքեր շատ են սիրում սպանախ ուտել, ապա այն մնում է բանջարեղենի ցուցակում առաջատարը ոչ միայն իր մեջ երկաթի պարունակությամբ, այլ նաև C, E վիտամինների, ֆոլիաթթվի, ցինկի, մագնեզիումի և կալիումի հսկայական քանակության համար:

Սրտի համար շատ օգտակար մթերք է. խթանում է  սիրտ-անոթային համակարգի աշխատանքը:

Հետազոտություններով հաստատվել է, որ մեծ քանակությամբ սպանախի  ու ընդհանրապես կանաչ բանջարեղենի գործածությունը հաստաղիքի բջիջները պաշտպանում է վնասակար ազատ ռադիկալներից: Սպանախը սննդային բջջանքի շնորհիվ լրիվ վերացնում է փորկապությունը,  կանխարգելիչ ազդեցություն է ունենում միգրենի, արթրիտի ու կրծքահեղձուկի դեպքում:

Երկաթը կանանց երեխածնության տարիքում կարևորագույն տարր է: Իսկ սպանախը բավարար քանակությամբ  է երկաթ պարունակում:

Բոլոր առավելություններով հանդերձ, պետք է հիշել `

- Որոշ մարդկանց մոտ սպանախի նկատմամբ ալերգիա է առաջանում (սննդի մեջ գործածելուց ժամեր անց այն զարգանում է)

-սպանախը կլանում է պեստիցիդները, որոնցով մշակվում են,

-այն մարդիկ, որոնց մոտ խախտված է ջուր-աղային հավասարակշռությունը, պետք է  սպանախից հրաժարվեն,

-մեծ քանակությամբ թրթնջկաթթվի պարունակության պատճառով սպանախը կարող է քարառաջացման պատճառ դառնալ,

-կարող է բացասական ազդեցություն ունենալ վահանաձև գեղձի աշխատանքի վրա, չնայած ջերմամշակման միջոցով այդ ազդեցությունը նվազում է:

Հարկ է նշել նաեւ, որ սպանախի թարմ տերևները օգտագործվում են որպես զարմանալի հիմք շատ թեթև և սննդարար աղցանների, ինչպես նաև շատ գերժամանակակից աղցանների համար: Սպանախը նաև լավ համակցվում է այլ բանջարեղենի, մրգերի, պանիրների և մսերի հետ:

Սառեցված սպանախը դառնում շատ սիրված բաղադրամաս զարմանալի կաթնային կոկտեյլի համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА