ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

15.03.2017 20:57 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական դեպք:

Բացահայտվել է գողության 20, խարդախության 4, կողոպուտի, յուրացման և կավատության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


         

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА