ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամփոփվել են 8 մարզերից ստացված ներդրումային ծրագրերը

15.03.2017 18:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ամփոփվել են 8 մարզերից ստացված ներդրումային ծրագրերը

ՀՀ վարչապետի մարզային այցելությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքում ՀՀ մարզերի կողմից ներկայացվել են մոտ 140 ներդրումային ծրագրի հայտ, որոնք հավաքագրվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում, հստակեցվել և կազմվել են այդ ծրագրերի անձնագրերը: 
Ծրագրերը ներկայացվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի քննարկմանը: Այնուհետև, ստանալով և ամփոփելով նշված գերատեսչությունների կողմից ներկայացված ծրագրերի վերաբերյալ կարծիքներն ու դիրքորոշումները, դրանք ներկայացվել են ՀՀ կառավարություն: 2017 թվականի մարտի 15-ի արդեն քննարկվել են ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Լոռու և Կոտայքի մարզերից ստացված 81 ներդրումային ծրագիր, որոնցից հավանության են արժանացել շուրջ 50-ը, իսկ 20-ն էլ վերադարձվել են ներդրողներին` դրանք հստակեցնելու, լրամշակելու և կրկին ներկայացնելու նպատակով: Մնացած առաջարկները մերժվել են՝ լառանկարային չլինելու պատճառով:
Հիշեցնենք, որ կառավարության հարթակում դրական եզրակացություն ստացած առաջնահերթ ընտրված 11 ծրագիր հավակնում են օգտվել ՀՀ կառավարության կողմից առաջարկվող վարկային միջոցների մեխանիզմներից և այսօր տարբեր գերատեսչություններում կատարվում են վարկային փաստաթղթերի և գրավադրվող գույքի ուսումնասիրության աշխատանքներ:
Միաժամանակ շարունակվում են ստացվել ներդրումային ծրագրեր, որոնք սահմանված կարգով ուսումնասիրվում են:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА