ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աթեշյանը հեռանում է. Ընտրվել է Կ. Պոլսի Պատրիարքի նոր տեղապահ

15.03.2017 18:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աթեշյանը հեռանում է. Ընտրվել է Կ. Պոլսի Պատրիարքի նոր տեղապահ

Այսօր Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցավ պատրիարքի տեղապահի ընտրություններ, որին մասնակցում էին երկու թեկնածու՝ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եւ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Դռնփակ իրականացված քվեարկության արդյունքում, որն իրականացվեց  պատրիարքարանի 34 հոգեւորականի կողմից, ընտրողների 23 վստահության քվեով  Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրվեց  Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. ԳԱՐԵԳԻՆ արքեպիսկոպոս ԲԵՔՉՅԱՆԸ:

Ըստ էության, Արամ արք. Աթեշյանն այսօր մեկընդմիշտ կորցրեց փոխանորդի իր պաշտոնը: Իսկ տեղապահ ընտրված Գարեգին սրբազանն այսօրվանից ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ավելին` լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչեւ նոր պատրիարքի ընտրվելը:

Իհարկե, այս ամենը կարելի էր համարել, որ վերջապես արդարությունը հաղթեց եւ իրականացավ պոլսահայերի ցանկությունը, որոնք պահանջում էին ազատվել թուրքական իշխանությունների ձեռքում գործիք դարձած Աթեշյանից, սակայն սա ընդամենը Կ. Պոլսի պատրիարքարանի համար խիստ ժամանակավոր լուծում է:

Ամեն ինչ պարզ է դառնում, ուսումնասիրելով Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդի կենսագրությունը: Խնդիրն այն է, որ Գարեգին սրբազանն արդեն իսկ 75 տարեկան է եւ սպասել նրանից բեկումնային փոփոխություններ Կ.Պոլսի պատրիարքարանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ, մեղմ ասած, անիրատեսական է:

Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ նա թերեւս միակ այլընտրանքն էր, որն ինչ-որ չափով կարող է ընդունելի լինել թուրքական իշխանությունների համար: Չէ որ նրանց գերնպատակն է, որ Պատրիարքարանը չիրականացնի հայանպաստ գործունեություն, իսկ այս դեպքում 75-ամյա բարձրաստիճան հոգեւորականը, դժվար թե, այս հարցում մեծ ակտիվություն դրսեւորի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА