ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջերմաստիճանային ինչպիսի փոփոխություններ են սպասվում առաջիկա օրերին

15.03.2017 17:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Ջերմաստիճանային ինչպիսի փոփոխություններ են սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև: 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 19-20-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА