ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Ամիրյանն ու Կարեն Աղամյանը փակեցին կին նկարիչների ցուցահանդեսը

15.03.2017 17:30 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Արմեն Ամիրյանն ու Կարեն Աղամյանը փակեցին կին նկարիչների ցուցահանդեսը

Այսօր Նկարիչների միությունում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, կատարեցին  Կանանց տոնին նվիրված ցուցահանդեսի փակումը, որում ներկայացված էին Հանրապետության կին նկարիչների գործերը:

«Ես հաճախ մտածում եմ՝ ինչո՞ւ համաշխարհային կերպարվեստում աշխարհահռչակ  կանանց անուններ չկան կամ շատ քիչ են: Երկար մտածելուց հետո հասկացա, որ տղամարդ արվեստագետներն օգտագործում են կնոջ գեղեցկությունը և դրա շնորհիվ են դառնում աշխարհահռչակ: Թերևս, մեր տղամարդկային  առանձնահատկությունն է, որ  չենք կարողանում տեսնել երկրորդ, երրորդ շերտերը, հետևաբար, չենք տեսնում կնոջ ստեղծած գեղեցկությունը:  Դա մեր թերությունն է, գուցեև թերություն էլ  չէ, որովհետև ձեր փայլն ու գեղեցկությունն այնպես են շլացնում ցանկացած տղամարդու, որ անդին արդեն  դժվար է տեսնել», -կին նկարիչներին  դիմեց նախարար Ամիրյանը՝ ավելացնելով, որ նրանց ցուցահանդեսը հզոր ամպրոպի նման ցրեց ամիսներ շարունակ մեզ տանջող մառախուղը:

Իսկ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը նկատեց. «Այս տարի կանանց ցուցահանդեսն առավել  քան տեղին էր, որովհետև ձմեռը երկար էր ու մեզ մի քիչ հոգնեցրեց: Շատ ուրախ ենք, որ հայ կինն իր ասելիքն ու անելիքն ունի կյանքի բոլոր ոլորտներում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА