ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սեյրան Օհանյանենց թիվ մեկ խնդիրը քաղաքական դեստաբիլիզացիան է»

15.03.2017 16:48 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սեյրան Օհանյանենց թիվ մեկ խնդիրը քաղաքական դեստաբիլիզացիան է»

«Դեռեւս մեկ ամիս առաջ եմ ասել, որ Սեյրան Օհանյանենց թիվ մեկ խնդիրը քաղաքական դեստաբիլիզացիան է, իսկ ի՞նչ անել, երբ իշխանությունը չի գնում դեստաբիլիզացիայի: Հարցի պատասխանը պետք է փնտրել Ջրառատ համայնքում երեկ տեղի ունեցած դեպքերի, դրան Фото Sarafyan Hrant.հաջորդած մեդիա լուսաբանումների, Վիքիպեդիայում միանգամից այդ դեպքի մասին տեղեկատվություն հայտնվելու եւ, բնականաբար, Սամվել Բաբայանի արդեն այսօր տրված մեկնաբանության մեջ», - այս մասին նշել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆՆ ու մանրամասնել. «Նախ արդեն պարզից էլ պարզ է, որ Ջրառատում տեղի ունեցածը, որպես քաղաքական հետապնդում որակելը, մեղմ ասած, ծիծաղելի է։ Իսկ, եթե տեղի ունեցած միջադեպը քաղաքական հետապնդում համարողներն ուզում են իրականում իմանալ, թե ինչ է նշանակում քաղաքական հետապնդում ու քաղաքական ծեծ, սիրով հրավիրում եմ մեր գրասենյակ։ Ես ձեզ կպատմեմ 2008 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում իմ աչքերով տեսածն ու լսածը, այ դրանից հետո կխոսենք տեղի ունեցածի քաղաքական հետապնդում լինել չլինելու մասին»։ 
Իսկ Վիքիպեդիայում դեպքից մի քանի րոպե անց տեղի ունեցածի մասին նմանատիպ «լավաշի» ի հայտ գալն ու այսօր արդեն Սամվել Բաբայանի տված գերագրեսիվ հարցազրույցն, ըստ Ն. Սամսոնյանի, հուշում են միայն մեկ բանի մասին. «Տեղի ունեցածը բավականին լավ ծրագրված եւ բավականին վատ իրականացված «միջոցառում» է եղել, որի հիմնական նպատակը եղել է քաղաքական դեստաբիլիզացիան եւ իրենց չունեցած քաղաքական ռեյտինգի բարձրացումը»։ Եզրափակելով ասվածը` փորձագետը հավելում է. «Իրավապահների թիվ մեկ խնդիրը պետք է լինի տեղի ունեցածի բոլոր պատասխանատուներին գտնելն ու պատասխանատվության ենթարկելը՝ հատկապես այսպիսի էժանագին սադրանքներին տուրք տվող տաքգլուխ գյուղապետին ու իր մերձավոր շրջապատին»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА