ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊՀ-ը «Երեւան գարեջրի» գործով դեռ լռում է

15.03.2017 14:24 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՏՄՊՊՀ-ը «Երեւան գարեջրի» գործով դեռ լռում է

«Իրավունք»-ը գրել էր, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում նախորդ տարվա նոյեմբերին «Երեւան գարեջուր» ընկերությանը տուգանել է 110 միլիոն դրամով: Որոշումն անսպասելի էր նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համար, որն իր կարծիքը հայտնեց կառավարության նիստում: Ընկերությունն իր առարկություններ էր ներկայացրել ՏՄՊՊՀ-ին: «Իրավունք»-ն այսօր «Երեւան գարեջուր» ընկերության ղեկավար, գործարար Հակոբ Հակոբյանից տեղեկացավ, որ կառույցը դեռ իրենց առարկություններին չի արձագանքել: «Կարծում եմ` պատկան կառույցը տեսակետն այսքան շուտ չի ներկայացնի: Հավանաբար, ամիսներ հետո սպասենք պատասխանի»,- ասաց գործարարը:

Սոնա Դավթյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА