ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կ. Չիլինգարյան. «Սպառողը հաճախ է բախվում գնված ապրանքը հետ վերադարձնելու խնդիրներին»

15.03.2017 14:15 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Կ. Չիլինգարյան. «Սպառողը հաճախ է բախվում գնված ապրանքը հետ վերադարձնելու խնդիրներին»

1961 թվականից մարտի 15-ը նշվում է, որպես սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության միջազգային օր: Նույն թվականին ԱՄՆ Կոնգրեսում Ջոն Քենեդու ելույթում ամրագրվել է սպառողների չորս հիմնական՝ անվտանգության, տեղեկատվության, ընտրության եւ լսելի լինելու իրավունքները:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ խոսքով՝ Հայաստանի սպառողական շուկայում հաճախ են խախտվում սպառողների իրավունքները, չնայած նախորդ 3-5 տարիների հետ համեմատած, վերջին շրջանում որոշ առումով նկատվում է բարելավում. «Խնդիրներ կան թե՛ պարենային, թե՛ ոչ պարենային շուկայում, օրինակ սպառողը հաճախ է բախվում  գնված ապրանքը հետ վերադարձնելու խնդիրներին: Այստեղ ուրախալի է այն հանգամանքը, որ տարեցտարի սպառողներն ավելի լավ են տիրապետում իրենց իրավունքներին»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Կ. Չիլինգարյանը եւ նկատեց, որ Հայաստանում սպառողին հաճախ վաճառում են ժամկետնանց ապրանք:

Կարեն Չիլինգարյանի բնորոշմամբ, որքան փոքր է բնակավայրերն , այնքան խնդիրները շատ են. «Մարզերում էլ գրեթե խնդիրները նույն են, սակայն մեկ տարբերությամբ, եթե քաղաքային բնակավայրերում հնարավոր է ինչ-որ ձեւով վերկանգնել սպառողի իրավունքները, ապա գյուղերում հաճախ սպառողի ձայնը տեղ չի հասնում»,-ընդգծեց մեր զրուցակիցը, ով դժվարացավ նշել մեկ մարզ, որտեղ ավելի շատ է խախատվում սպառողների իրավունքները:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА