ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարց վարչապետին. «Մեր ազգի կանանց եւ աղջիկների 80 տոկոսը ձեզ համակրում են, վերջը ո՞նց է լինելու»

15.03.2017 14:09 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Հարց վարչապետին. «Մեր ազգի կանանց եւ աղջիկների 80 տոկոսը ձեզ համակրում են, վերջը ո՞նց է լինելու»

«Մեր ազգի կանանց եւ աղջիկների 80 տոկոսը ձեզ համակրում են, վերջը ո՞նց է լինելու»,- երեկ նման հարցով դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տան դահլիճում ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում հանդիպման ժամանակ:Հարցին ի պատասխան վարչապետը ժպիտով պատասխանել է. «Վերջը լավա լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն»,- պատասխանին հաջորդել են ծիծաղներ: Դահլիճում հիմնականում մանկավարժներ, բժիշկներ են եղել եւ այնտեղ գտնվող քաղաքացուհի Կարինե Կոստանդյանը վարչապետին հորդորեց` բարձրացնել մանկավարժների դերն ու հեղինակությունը, քանզի իր կարծիքով`«ով հարեւանուհու հետ սուրճը վերջացնում է, զանգում է թեժ գիծ»: 

 


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА