ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԵՐԳԸ

15.03.2017 20:10 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԵՐԳԸ


Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած,
Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
Ես ուշացել եմ նրանից…ԱՆՀՆԱՐԻՆՆ ԱԿՆՀԱՅՏ
Ըստ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի` մարզերում Գագիկ Ծառուկյանի ելույթներից իսկապես համոզվում ես, որ նա Հարվարդի համալսարանը չի ավարտել:

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՐԳԸ


 


ԿԱ՛ ՈՉ, ԿԱ՛ ՈՉ...
(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ` «ԷՍ ԲԼԱՆԿԻ ՓՈԽԱՐԵՆ ՄԻ ԾՐԱՐ ՓՈՂ ՏՎԵՔ». ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ԲՆԱԿՉԻ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավի սկզբին երկաթե շերեփների ձեւ տալուց հետո, կրկին անցավ գաղափարական թղթե շերեփների բովանդակությանը:ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՄԵԿԱՄՍՅԱԿ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 5-ից ապրիլի 1-ը հայտարարել է սուտ ասելու մեկամսյակ:


ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱԿԱԿՐԱՆՔ
(ԹՈՒՐՔԵՐԸ` ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ եվրոպական պարբերական մամուլի` վերջին իրադարձություններից պարզ դարձավ, որ թուրքերը միշտ էլ Եվրոպայից զզվել են` ինչպես խոզի մսից:


ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ` «ՄԵՆՔ ԱՆԱՇԽԱՏ ԵԿԱՄՈՒՏՈՎ ՉԵՆՔ ՀԱՐՍՏԱՑԵԼ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էդ Հանթսմանի փողերը ու Սեյրան Օհանյանի տան չորս հազար դոլարանոց վարձը ազնիվ աշխատանքո՞վ եք վաստակել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА