ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.03.2017 19:25 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ եք կարծում, ո՞վ է ամենագլուխգովան թեկնածուն: Չէ, այդպիսի թեկնածուի մի փնտրեք հայրաքաղաք Գյումրիում, դա երեւանաբնակ, բայց լոնդոնասեր ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆՆ է: Նա լրագրողների մոտ գլուխ գովեց, որ նախորդ խորհրդարանում եղել է ամենաակտիվ պատգամավորը, սակայն շարունակությունը, զարմանալիորեն, էլ ավելի ճոխ էր: Սաֆարյանը հայտարարեց, որ այն ժամանակ թիվ 1 ընտրատարածքում հավաքել էր երկու անգամ ավելի շատ քվե, քան «Ժառանգություն» կուսակցությունը: Դե ինչ, դրանից բխում է, թերեւս լրիվ այլ բան` որ այն ժամանակ, լինելով «ժառանգական», պարոն Սաֆարյանը հարազատ կուսակցության համար գործնականում չի աշխատել, այլապես «Ժառանգության» քվեները պետք է գոնե հավասար լինեին նրա քվեներին: Զարմանալի է, միգուցե, հենց այն ժամանա՞կ  նրա միտքը ծուռ էր եւ արդեն կանխավ մտածում էր բարեւասեր Րաֆֆիին ապագայում հրաժեշտ տալու մասին:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ոչ միայն զարմանալի, այլ ցնցող ճառով հանդես եկավ այն առիթով, որ «Ելք» դաշինքի պաստառներից մեկը պատռող է եղել.  «Սա նման է ծառերից նոր իջած կապիկներին: Ո՞րերորդ դարն է, քսանմեկերորդ դարն ենք թեւակոխել, իրենք հլը նոր ծառերից են ուզում իջնե՞լ: Պաստառ ճղելը ո՞րն է, պաստառ պատռելը ո՞րն է: Այ, այդ մարդկանցից ժողովուրդը պիտի հասկանա, որ էդ անմակարդակներին իր ձայնով պիտի հեռացնի իշխանությունից»: Դե, ինչ ասես, նույն հաջողությամբ կարելի է իշխանության հրաժարական պահանջել, եթե հայտնաբերես, որ շքամուտքումդ ինչ-որ մի խոզ միզել է: Ինչ զարմանալի բաներ ասես այս ընտրարշավում կտեսնես ու կլսես: Եվ դրա պատճառով, օրինակ, մի քիչ առաջ երբ պայթյունների ձայն լսեցի, առաջինը, ինչ մտքովս անցավ, որ ինչ-որ մի թեկնածուի քվանտային ֆիզիկայից հարց են տվել, եւ դա նրա ուղեղի գմփոցն է, բայց պարզվեց` սովորական հրավառություն է: 

Ի դեպ, մայրաքաղաքի կենտրոնում «Ելք» դաշինքի քարոզչական քայլերթի ժամանակ տեղի ունեցավ առավել քան կուրիոզային բան: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ բոլ-բոլ քննադատեց իշխանությանը, սակայն մի կին, որ պատուհանից հետեւում էր, չհասկացավ, թե դա ում քարոզարշավն է եւ մասնակիցներին մաղթեց «գետինը մտնել»` իբր իշխանությանը գովելու համար: Իսկ հետո, երբ ուշացումով նրան հասավ, որ «Ելք» դաշինքի միջոցառումն է, նա, դիմելով հենց Նիկոլ Փաշինյանին, հարցրեց` Նիկոլը նրանց հե՞տ է: Փաշինյանն էլ պատասխանեց. «Նիկոլը ես եմ, ուրիշ Նիկոլ չկա»: Դե ինչ, սա զարմանալիորեն հաստատում է, որ կան ընտրողներ, ովքեր իշխանությունն ու ընդդիմությունը իրարից չեն զանազանում, եւ, օրինակ, ի դժբախտություն «Ելք» դաշինքի, Նիկոլին դեմքով չեն ճանաչում: Այնպես որ, ապրիլի 2-ին թող ոչ ոք չզարմանա, եթե հանկարծ անվավեր քվեաթերթիկները փոքր-ինչ շատ լինեն: 

ԲՀԿ պատգամավոր ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էլ առավել քան զարմանալի բան է ասել քարոզարշավի ժամանակ, ինչի առնչությամբ բազում քաղաքացիներ վրդովված զանգահարել էին խմբագրություն եւ պահանջում էին, որ Խաչատրյանը ներողություն խնդրի. «Ոչ մի թալանչի պետական օղակում պաշտոն չպետք է ունենա: Ոչ մի շաքարով հիվանդ կամ նարկոման պետական հիմնարկում չպետք է աշխատի, որովհետև նարկոտիկն էլ, շաքարի դեղն էլ շատ թանկ հաճույքներ են, իսկ աշխատավարձով թանկարժեք դեղեր առնել չի լինի: Էսօր համատարած նարկոմաններ են տարբեր օղակներում, շաքարով հիվանդներ, որ ժամանակին կաշառակեր են եղել ու ամեն դուռ զանգելուց սփրթնել, շաքար են ստացել»: Դե ինչ ասես, իսկ հետո, երբ մեր թղթակիցը զանգահարեց պատգամավորին, հետաքրքրվելու, թե արդյոք ներողություն կխնդրի շաքարախտով հիվանդներից, պատգամավորը զարմանալիորեն չքմեղացավ, որ լրիվ ուրիշ բան էր ասել, որ հիվանդներին չի վերաբերում, պարզապես իրեն սխալ են հասկացել: Դե, եկ վարդապետ...Զարմացած է 

ԶԱՐՄԱՆՔ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА