ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՎԿ-ն հետ չմնաց նախընտրական խախտումներից

15.03.2017 19:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՎԿ-ն հետ չմնաց նախընտրական խախտումներից

Երեւանի ավագանու անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ԿԸՀ-ի ուշադրությանն է ներկայացրել այն, որ երեկ ՀՎԿ-ն ընտրողների հետ հանդիպում էր նախատեսել Երեւանի թիվ 11 Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի դահլիճում ժամը` 16:00-ին: Ուշագրավ է ոչ միայն այն, որ քաղաքական ուժերը կարող են իրենց քարոզարշավն իրականացնել դահլիճներում ժամը` 18:00-ից հետո, այլ այն, որ կոնկրետ այս դպրոցի դահլիճն ընդհանրապես ներառված չէ ԿԸՀ-ի ցուցակում: Վերոնշյալի հետ կապված` «Իրավունքը» դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, եւ ի պատասխան` ԿԸՀ-ից նշեցին հետեւյալը. «Ահազանգին ծանոթանալով, անմիջապես կապ է հաստատվել Երեւանի քաղաքապետարանի հետ: Քաղաքապետարանից հանձնաժողովին հավաստիացրել են, որ իրազեկ են խնդրին. նշված դպրոցը ընդգրկված չէ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների եւ այլ շինությունների ցանկում, հետեւաբար որեւէ միջոցառում նշված դպրոցում չի կարող կազմակերպվել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА