ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գ. Մինասյանը Ջրառատի միջադեպի մասին. «Ուղղակի, անթույլատրելի է»

15.03.2017 19:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Գ. Մինասյանը Ջրառատի միջադեպի մասին. «Ուղղակի, անթույլատրելի է»

Անդրադառնալով Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցած հերթական բախմանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ այս տեսակետը հայտնեց.

Մեկնարկել է ՌԴ նախագահական ընտրությունների նախընտրական փուլը

– Արդեն երրորդ օրն է մամուլով հետեւում եմ այդ զարգացումներին, բայց քանի դեռ համապատասխան մարմինների կարծիքը չկա, կդժվարանամ որեւէ տեսակետ արտահայտել: Իրողությունը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ տարբեր կերպ են ներկայացնում, ինչը բավականին հակասական է: Կարծում եմ` միայն իրավապահ մարմինների պաշտոնական եզրակացությունից հետո հնարավոր կլինի վերջնական տեսակետ արտահայտել: Եվ եթե այդ ժամանակ այս կամ այն քաղաքական ուժը համաձայն չլինի պաշտոնական տեսակետին, ապա կարող է իրեն իրավունք վերապահել հակափաստարկներ բերելու, ինչը եւս պետք է ուսումնասիրել: Իսկ այն, որ իսկապես ցավալի է, որ այդպիսի միջադեպ է տեղի ունեցել, միանշանակ է: Ուղղակի անթույլատրելի է, որեւէ բան չի կարելի համեմատել մարդու կյանքի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Գ. Մինասյանի հարցազրույցը կարդացե՛ք «Իրավունքի» ուրբաթ օրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА