ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ. մարտի 15

15.03.2017 02:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ. մարտի 15

ԽՈՅ (21.III–20.IV)

«Ես արեցի այն, ինչ կարող էի, թող ուրիշներն անեն ավելին...». բնության ճարտարապետը կդառնար 90-տարեկան

Օրը հեշտ սկիզբ չի ունենա: Շատ ժամանակ կխլեն անիմաստ զրույցները, մանր գործերն ու ուրիշների խնդիրները լուծելը, որոնք այնքան կարևոր չեն լինի, ինչքան կարող են առաջին հայացքից թվալ: Չեք ցանկանա մերժել մտերիմների օգնության խնդրանքը, անձնական հետաքրքրությունների հաշվին կլուծեք նրանց խնդիրները:

Օրվա երկրորդ կեսին տեղի կունենան իրադարձություններ, որոնք կոգևորեն ու կուրախացնեն ձեզ, կօգնեն դրական տրամադրվել: Հնարավոր են հաճելի նորություններ: Երկար սպասված առաջարկներ կստանաք, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի:

 

ՑՈՒԼ (21.IV–21.V)

Հավանական են դժվարություններ ու թյուրիմացություններ, խնդիրներ ու վեճեր: Այս ամենը կարող է տեղի ունենալ և′ աշխատավայրում, և′ տանը, ինչն էլ կխանգարի ավարտին հասցնել սկսած գործերը, կյանքի կոչել պլաններն ու կարևոր հաղթանակներ տոնել:

Հազիվ թե ինչ-որ տհաճ իրադարձություն ստիպի ձեզ հրաժարվելու մտածածից: Կայունությունն ու նպատակասլացությունը կօգնեն շահել շրջապատի հարգանքը ու կշարժեք ազդեցիկ անձանց հետաքրքրությունը ձեր անձի հանդեպ: Օրվա վերջին հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (2.V–21.VI)

Ամեն ինչ պլանավորվածի նման չի ընթանա, և դա կխանգարի ձեզ անել այն, ինչ կարևոր եք համարում, կյանքի կոչել մտահղացումները: Իրավիճակը հաղթահարել կօգնեն ընկերներն ու մարդիկ, որոնց ժամանակին ինչ-ինչ ծառայություններ եք մատուցել: Անսպասելի ու ինքնատիպ լուծում կգտնեք բարդ իրադրությանը, այն ձեր օգտին կծառայեցնեք:

Հեշտությամբ նորը կսովորեք, տեղեկատվություն կստանաք, որը շուտով պետք կգա. դրանցից ճիշտ եզրակացություններ կանեք ու ոչինչ չեք մոռանա: Եվ չնայած օրը հագեցած կլինի, երեկոյան հոգնածություն չեք զգա: Կենսական պոտենցիալը բարձր կլինի:

«Ծառուկյան» դաշինքում հոգեբանական բռնություն են կիրառում տղամարդկանց նկատմամբ

 

 

ԽԵՑԳԵՏԻՆ (22.VI–22.VII)

Առավոտը հաջող ու արգասաբեր կլինի. աշխատեք այն մաքսիմալ արդյունավետ օգտագործել: Մի քանի ժամվա մեջ կարող եք շատ բան անել, լուծել կազմակերպչական ու իրավաբանական հարցերը, ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը: Պետք չէ հետաձգել կարևոր գործերը. մինչև ճաշ դրանցից ավելի արագ գլուխ կհանեք, քան ավելի ուշ:

Օրվա երկրորդ կեսին ցրված ու մոռացկոտ կլինեք, որի պատճառով էլ դժվար կլինի աշխատելը կամ սովորելը: Այս ժամանակահատվածը հարմար է հանգստի, ուժերը վերականգնելու, ստեղծագործելու համար:

 

ԱՌՅՈՒԾ (23.VII–23.VIII)

Արգասաբեր օր է: Այն հարմար է կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար: Ինչքան ավելի բարդ լինի խնդիրը, այնքան ավելի հետաքրքրությամբ կանցնեք դրա լուծմանը, ինչքան ավելի մասշտաբային լինի գործը, այնքան ավելի մեծ ոգևորությամբ կստանձնեք այն: Այսօր սիրով նոր բան կսովորեք: Պիտանի ծանոթություններ կհաստատեք:

Լավ կանցնեն բանակցությունները: Դժվար կլինի գտնել մեկին, որին չկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը: Ընտանեկան կյանքում ու սիրային հարաբերություններում հնարավոր են փոփոխություններ դեպի լավը:

 

 

ԿՈՒՅՍ (24.VIII–23.IX)

Մի շտապեք: Ամենահեշտ օրը չէ, սակայն այն կարող է հաջող ընթանալ, եթե հետ կանգնեք չմտածված արարքներից, կշռադատող ու համբերատար լինեք, ընտրողաբար մոտենաք գործնական կապերին: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, անսովոր բիզնես-գաղափարներ կառաջանան: Վերջնական որոշում ընդունելուց առաջ պետք է մաքսիմում տեղեկատվություն հավաքել:

Օրվա աստղագուշակ. Ջրհոսների հաջողության գլխավոր գաղտնիքը պարզությունն է

Հավանական են հաջող ու հետաքրքիր ուղևորությունները, այդ թվում՝ չպլանավորված: Պայմանների փոփոխությունը կուրախացնի ու կոգևորի: Ճանապարհին հետաքրքիր մարդկանց հետ կծանոթանաք:

 

ԿՇԵՌՔ 24.IX–23.X)

Փորձեք մաքսիմալ արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը: Սա լավ ժամանակահատված է հետաքրքիր գործերով զբաղվելու համար: Ստիպված կլինեք հետաձգել աշխատանքային հարցերն ու կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա: Դա չի խանգարի մասնագիտական հաջողությունների հասնել, միայն թե սպասված արդյունքներն ավելի ուշ կլինեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ձեզ համար հաճելի մարդկանց հետ շփման համար: Կարող եք այցելել հարազատներին, հանդիպել ընկերների հետ, ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Այս ամենը կբարձրացնի տրամադրությունը, ակտիվություն կհաղորդի, որի կարիքը շուտով կզգաք:

 

 

ԿԱՐԻՃ (24.X–22.XI)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Հատկապես կարևոր է գործնական կապերին ընտրողաբար մոտենալը: Վստահել պետք է միայն փորձված մարդկանց: Մի քանի ժամից իրավիճակը կփոխվի դեպի լավը: Ինքնադրսևորվելու, հաջողությունների հասնելու հնարավորություն կունենաք: Կարող եք օգտվել նոր մեթոդներից, փորձարկումներ անել: Մի շարք նոր նախաձեռնություններում հաջողությունը ուղեկից կլինի ձեզ:

Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, որոնք հաճելի շարունակություն կունենան:

 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.XI–21.XII)

Մենամարտին ընդառաջ՝ Կարո Մուրատը ստացել է Վեհափառի օրհնությունը

Օրվա սկիզբը հաջող կլինի: Մի քանի ժամում կլուծեք խնդիրներ, որոնց վրա երկար ժամանակ գլուխ էիք կոտրում, կհաղթահարեք ճանապարհին ծագած խոչընդոտները: Լավ շրջան է ուսման համար. արագ կընկալեք օգտակար տեղեկատվությունը, ոչինչ չեք մոռանա ու աչքից բաց չեք թողնի: Հավանական են օգտակար ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ շուտով կսկսեք համագործակցել:

Օրվա երկրորդ կեսը քիչ արդյունավետ, սակայն հաճելի կլինի: Հանգստանալու, ուժերը վերականգնելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու, հետաքրքիր ինչ-որ բանով զբաղվելու հնարավորություն կունենաք:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.XII-20.I)

Օրը հարմար է աշխատանքային բարդ հարցերը քննարկելու համար: Շատ բանի նորովի կնայեք. դա կօգնի հաղթահարել դժվարությունները: Հեշտ կլինի գործընկերների ու ղեկավարության հետ լեզու գտնելը, գործընկերների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Ուշադիր կլինեք շրջապատի հանդեպ, կկռահեք նրանց ցանկությունները, սպասումներն ու մտադրությունները: Հնարավորություն կունենաք հաճելի անակնկալներ անել ձեզ համար թանկ մարդկանց. բաց մի թողեք այն:

 

 

ՋՐՀՈՍ (21.I–19.II)

Օրվա սկիզբը ոչ այնքան արդյունավետ, բայց հաճելի կլինի: Հավանական են մտերիմների հետ կապված լավ նորություններ, փոփոխություններ ընտանեկան կյանքում: Ինքնատիպ գաղափարներ կունենաք, սակայն դրանք իրագործելն ամեն անգամ չի հաջողվի: Գործի անցնելուց առաջ խորհուրդ հարցրեք փորձառու անձանցից:

Օրվա երկրորդ կեսին կարող եք աշխատանքային խնդիրներ լուծել, բանակցություններ վարել: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Շուտով հնարավորություն կունենաք գնելու իրեր, որոնց մասին վաղուց էիք երազում: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան:

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

 

ՁԿՆԵՐ (20.II–20.III)

Ձեռքերը ծալած մի նստեք: Օրը շատ արդյունավետ կլինի, եթե հենց առավոտից անցնեք գործի: Կարող եք լուծել աշխատանքային խնդիրները, որոնք ավելի փորձառու գործընկերների ուժերի սահմաններում չեն եղել, առաջընթաց ապահովել գործերում, որոնց վրա ուրիշները վաղուց արդեն խաչ են քաշել: Չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները: Համագործակցության սկիզբ կդնեք, որոնց շնորհիվ ձեր առջև նոր հորիզոններ կբացվեն:

Օրվա երկրորդ կեսին նվազեցրեք ակտիվությունը. հանգստի կարիք կունենաք: Կարող եք ապագայի պլաններ կազմել. քանի որ ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները, կարող եք կանխատեսել՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:

 

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА