ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պահքը նիհարելու միջոց չէ

14.03.2017 21:43 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Պահքը նիհարելու միջոց չէ

 Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է, որն այս տարի (2017թ) սկսվել է փետրվարի 27-ից և կտևի մինչև Ապրիլի 16-ը` Ս. Զատիկ:

 Պահքն օգտակար է նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու : Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է պահպանել հոգեւորը ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА