ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արեւմուտք-հանցախմբեր-ՕՐՕ-Արեւմուտք` շղթան փակվեց

14.03.2017 19:38 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Արեւմուտք-հանցախմբեր-ՕՐՕ-Արեւմուտք` շղթան փակվեց

Ջրառատ գյուղում մարտի 12-ին եւ 14-ին տեղի ունեցած միջադեպերի գործով որպես ՕՐՕ դաշինքի կողմնակիցների շահերի ներկայացուցիչ հանդես են գալիս փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը։ Կարծես թե այստեղ որեւէ արտառոց բան չկա, սակայն մի փոքր ավելի խորանալով եւ համադրելով որոշ փաստեր կարելի է գալ շատ հեռուն գանցող եզրակացության: Սակայն  ամեն ինչ հերթականությամբ…

 2017 թականի մարտի 12-ին Ջրառատում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը եւ Միքայել Բաբոյանը, որի ժամանակ Երանոսյանն իր անձնական Մակարով տեսակի ատրճանակից կրակոց է արձակել օդ` կրքերը հանդարտեցնելու համար, սակայն ինքն է դարձել հարձակման թիրախ։ Ընթանում է քննություն եւ  այն ի հայտ կբերի, թե ով եւ ինչքանով է իրականում մեղավոր:

Մարտի 12-ի դեպքերով բերման էին ենթարկվել 5 անձ, եւս մեկը ներկայացել էր կամավոր։ Վերջիններս համարվում են ՕՐՕ դաշինքի համակիրներ։ Բերման ենթարկվածների թվում էր նաեւ Հակոբ Մելքոնյանը, ով նախկինում հավակնել է ընտրվել Ջրառատի գյուղապետ եւ առաջադրել էր իր թեկնածությունը։ Նշված անձանց շահերը ներկայացնելու համար վարույթն իրականացնող մարմնին են ներկայացել փաստաբաններ՝ ամուսիններ Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը, որոնց ներկայությամբ բերման ենթարկվածները հրաժարվել են բացատրություններ տալուց:
 Մարտի 14-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նույն Հակոբ Մելքոնյանը, ով նախօրեին բերման էր ենթարկվել, տուժել են նաեւ նրա հորեղբայրը եւ հորեղբորորդին։ Այս գործի շրջանակներում եւս նրանց շահերի պաշտպանությունն ստանձնել է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։ Ի դեպ, վերջինս իրականացնում է նաեւ 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում տեղի ունեցած անկարգությունների գործով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի, ինչպես նաեւ ավելի վաղ անկարգություններ հրահրելու համար կալանավորված Շանթ Հարությունյանի շահերի պաշտպանությունը։

Հետաքրքրական է, որ նաեւ ՊՊԾ գնդի գրոհայիններից Պավլիկ Մանուկյանի փաստաբանն է նույն Ինեսա Պետրոսյանը, ով ի դեպ հուլիսյան օրերին բավական ակտիվ էր Խորենացի փողոցում: Նույն Ինեսա Պետրոսյանը այսօր Էրեբունի հիվանդանոց է գնացել ու պատրաստակամություն հայտնել աջակցել Ջրառատի դեպքերից տուժած ՕՐՕ-ականներին:

Այսպիսով ստացվում է, որ նույն անձինք են ներգրաված, թե ՊՊԾ գունդը գրավող խմբի ու նրանց աջակիցների, թե այսօր ՕՐՕ-յականների պաշտպանության գործով: Իհարկե կարելի էր այդ ամենը պատահականություն համարել, եթե չլիներ մի կարեւոր հանգամանք: Դեռեւս, մինչ ընտրությունները, մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ Ս. Օհանյանը դեռեւս պաշտպանության նախարար եղած ժամանակ կապ ուներ Նորք-Մարաշի հանցավոր խմբի հետ եւ նրանց միջոցով փորձում էր իրականացնել hեղաշրջում: Այնուհետ պարզ դարձավ, որ Նորք-Մարաշի խմբի տապալումից հետո նրանց գործը շարունակեցին ՊՊԾ գունդը գրավողները: Իսկ այսօր, երբ ակնհայտ է, որ, թե ՕՐՕ-յականների, թե ՊՊԾ գնդի գրոհայինների շահերը պաշտպանում են նույն անձինք հավանաբար կարելի է ենթադրել Սեյրան Օհանյանի եւ ՊՊԾ գնդի գրոհայինների միջեւ հավանական կապի մասին:

Ավելին փաստ է, որ ՊՊԾ գնդի գրոհայինների, ինչպես նաեւ Նորք-Մարաշի հանցախմբին աջակցում, վերահսկում էին, ինչպես նաեւ ֆինանսավորում տարբեր արտասահմանյան, մասնավորպես արեւմտյան կառույցներ: Այդ ամենի նպատակն էր Հայաստանում իրականացնել «մայդան», կամ ինչպես ասում են նարնջագույն հեղաշրջում եւ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը: Հենց նույն քաղաքական ուղղվածությունն է վերցրել ՕՐՕ դաշինքը, որում ներգրաված են ամենաանթակույց արեւմտամետներ` Վարդան Օսկանյանը ու Րաֆիի Հովհաննիսյանը, որոնք չեն էլ թաքցնում իրենց անմիջական կապը ԱՄՆ-ի եւ եվրոպական որոշ կառույցների հետ: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, ապա մամուլում բազմիցս է նշվել արեւմուտքից իր կախվածության մասին, մասնավորապես բազմիցս գրվել է, որ Սեյրան Օհանյանը եւ իր կինը` Ռուզան Խաչատրյանը Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում ունեն անշարժ գույք եւ բիզնես: Փաստ է նաեւ, որ արեւմուտքից ՕՐՕ-ի առաջին դեմքերին հսկայական ֆինանսական աջակցություն է բաժին հասել:  Բացի ֆինանսական աջակցությունից նրանք ստանում են քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանից: Եվ ահա այստեղ կա եւս մեկ զուգադիպություն, թե Նորք-Մարաշի, թե ՊՊԾ գունդը գրավող հանցախմբի նկատմամբ նույն ԱՄՆ-ի եւ մի շարք արեւմտյան երկրների դեսպանատները տածում էին հոգածություն եւ անթաքույց հովանավորչություն: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ շղթան փակվել է. Նորք-Մարաշի հանցախմբի, այնուհետեւ ՊՊԾ գնդի գրավյալների ու ՕՐՕ-ի միջեւ գոյություն ունի գաղտնի կապ:

Եթե դա այդպես է ապա պետք է ենթադրել, որ ՕՐՕ-ի խնդիրը այս ընտրություններում ոչ թե քաղաքակիրթ պայքարն է, որի համար ՕՐՕ-ի ռեսուրսները առավել քան նվազ են, այլ խժդժություն սարքելն է եւ ստանալով ԱՄՆ-ի եւ արեւմուտքի ֆինանսական, քաղաքական եւ դիվանագիտական աջակցությունը իրականացնել նարնջագույն հեղաշրջում: Անգամ, եթե դա նրանց չհաջողվի, ապա նրանց մինիմում ծրագիրն է մարտի մեկի նմանությամբ բախումներ սադրելը, որի ընթացքում մարդկային զոհեր ունենալը: Դա արեւմուտքի ձեռքին կդառնա մի նոր լծակ Հայաստանի դեմ ճնշումներ գործադրելու նպատակով եւ արդյունքում Ղարաբաղի հարցում արեւմուտքին ահնրաժեշտ զիջումները ստանալու համար: Սակայն, չէ որ արեւմուտքին այդքան հլու-հնազանդ ծառայելով Սեյրան Օհանյանը ըստ էության դավաճանում է հայոց պետականությանը, քանի որ նպաստում է Ադրբեջանի ու Թուրքիայի երազանքների իրականացմանը: Այսպիսով, Սեյրան Օհանյանը հավասարվում է իր դաշինքի երկրորդ համար Վարդան Օսկանյանին, որը 1999-ին փորձում էր Ադրբեջանին ծախել Մեղրին, իհարկե իր ամերիկյան տերերի թելադրանքով: Ահա թե ինչեր բացահայտվեցին Ջրառատի, կարծես թե պրիմիտիվ քրեական մի պատմությունից:



 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА