ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանձնարարվել է Ջրառատի գյուղապետին ներկայացնել վարույթն իրականացնող մարմին

14.03.2017 15:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Հանձնարարվել է Ջրառատի գյուղապետին ներկայացնել վարույթն իրականացնող մարմին

ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժինը Ոստիկանությանը հանձնարարել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գործող գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանին ներկայացնել վարույթն իրականացնող մարմին:

Ամբողջությամբ այրվել է Աշտարակ–Երևան ավտոճանապարհին ասֆալտապատում իրականացնող ավտոմեքենայի սրահը

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 12-ին Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած քարոզարշավից հետո տեղի էր ունեցել վիճաբանության եւ ծեծկռտուք որի ժամանակ էլ գեներալ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, ով ոստիկանության ներքի զորքերի գնդապետ է, իր անձնական Մակարով տեսակի ատրճանակից օդ է կրակել։

Ըստ ՕՐՕ դաշինքի՝ վիճաբանությունը ծագել էր այն բանից հետո, երբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր գյուղացիների հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել գործող գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА