ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՕԵԿ-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ  ՄԻ ՓՈՒԹ ՄԵՂՐՈՎ ԷԼ ՉԻ ՈՒՏՎԻ

14.03.2017 21:54 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՕԵԿ-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ  ՄԻ ՓՈՒԹ ՄԵՂՐՈՎ ԷԼ ՉԻ ՈՒՏՎԻ


ՀՎԿ-ից հայտնում են, որ իրենք մուրաբան որպես ընտրակաշառք չեն բաժանում, այլ իրենց նախընտրական չիրագործվող խոստումներից առաջացող հետընտրական դառնահամը փորձում  են նախօրոք քաղցրացնել:
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ՈՍՏԻԿԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՆՎԱՆԵԼՈՎ, ՀՈԼԱՆԴԻԱ ՄՈՒՏՔՆ 
ԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Երկնագո՞ւյն ես:
– Չէ:
– Լեսբուհի՞ ես:
– Չէ, ավելի վատը, թուրք նախարար եմ:ՊԻՂԱՏՈՍԸ
(ՔՈՉԱՐՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՕՐՕ-ից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը մտավ նախընտրական պայքարի, ձեռքերը կեղտոտեց, գործընթացի կեսից ձեռքերը լվաց, դուրս եկավ:


ՃԱՆՊԱՐՀ ԴԵՊԻ ԴԺՈԽՔ
Ըստ Մայր Աթոռի` հետեւելով Մեծ պահքի ընթացքում ընթացող ԱԺ ընտրական քարոզարշավի մասնակից ուժերի ելույթներին, գալիս ես այն եզրահանգման, որ միայն ՀՀԿ-ն ա նախկին մեղքերը խոստովանում, մնացածը շարունակում են ժողովրդին խոստումներով խաբել եւ մեղանչել:


ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԸ` 
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
(ՄԱՐԴ ՊԵՏՔ Է «ՖՈԿՈՒՍՆԻԿ» ԼԻՆԻ, ՈՐՊԵՍԶԻ 
ԱՊՐԻ ԱՄՍԱԿԱՆ 16 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ, ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՊԱՐԱՆՈՒՄ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ձեռքի ճարպկություն եւ ոչ մի խաբեություն:


ՊԱՏԻՑ ԿԱԽՎԱԾ 
ՀՐԱՑԱՆԻ ՍԻՆԴՐՈՄ
(ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՄԱՆ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հինգ տարին մեկ ա օլիգարխը խոսքերով փոքր բիզնեսի դարդը լացում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА