ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ. մարտի 14

14.03.2017 03:52 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ. մարտի 14

ԽՈՅ (21.III–20.IV)

Օրը վատ չի ընթանա, սակայն հեշտ հաղթանակների վրա լավ է հույս չդնել: Անհրաժեշտ արդյունքների հասնելու համար պետք է շատ աշխատել: Պատրաստ եղեք ինքնուրույն կարևոր որոշումներ ընդունել, ուրիշների տեղը պատասխանատվություն վերցնել ձեզ վրա: Պետք չէ ապավինել շրջապատի խորհուրդներին, նույնիսկ եթե դրանք ի սրտե են արվում: Կարող եք աշխարհիկ միջոցառումների մասնակցել. հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հաճելի հանդիպումներ:

Զգույշ եղեք ֆինանսական գործերում: Ցանկալի չէ գումար պարտքով տալ կամ վերցնել: Պետք չէ նաև կասկածելի գործարքների մեջ մտնել:

 

ՑՈՒԼ (21.IV–21.V)

Օրվա սկիզբը շատ հաջող կլինի: Այս ժամանակահատվածը հարմար է պրակտիկ հարցեր լուծելու, գնումներ կատարելու, ապագայի պլաններում կողմնորոշվելու համար: Ուշադիր կլինեք մանրուքների հանդեպ, ոչինչ աչքից բաց չեք թողնի, այդ պատճառով սխալներ էլ թույլ չեք տա:

Օրվա մնացած հատվածն էլ վատ չի ընթանա, սակայն ավելի շատ զգուշություն կպահանջի, խոսքը հատկապես նրանց մասին է, ովքեր զբաղված են ֆինանսական կամ իրավաբանական հարցերի լուծմամբ, փաստաթղթերի ձևակերպմամբ: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, որոնք շատ հաջող կընթանան:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (2.V–21.VI)

Կարևոր գործերը լավ է պլանավորել օրվա առաջին կեսին. այս ժամանակահատվածը հաջող կլինի: Այն հարմար է ինքնուրույն ու համատեղ աշխատանքի, ինչպես նաև գործնական ու անձնական հանդիպումների համար: Հավանական են լավ նորություններն ու հետաքրքիր առաջարկները: Վստահ կլինեք ձեր ուժերի վրա, հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել:

Օրվա երկրորդ կեսը անբարենպաստ կլինի: Կանհանգստանաք մանրուքների պատճառով, շատ ժամանակ կծախսեք անիմաստ վեճերի վրա: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ. ստիպված կլինեք զիջումների գնալ խաղաղություն պահպանելու համար:

 

 

ԽԵՑԳԵՏԻՆ (22.VI–22.VII)

Զգույշ եղեք. այսօր հեշտությամբ սխալներ բաց կթողնեք, կգործեք արարքներ, որոնց համար ավելի ուշ ստիպված կլինեք զղջալ: Հնարավոր են անիմաստ ծախսեր, անհաջող գնումներ: Ոչ բոլոր Խեցգետինները կկարողանան դիմանալ գայթակղություններին ու լսել առողջ բանականության ձայնը: Աշխատեք քմահաճությունների ու վայրկենական ցանկությունների զոհը չդառնալ: Դժվար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը:

Ընթացիկ գործերը հոգնեցուցիչ ու ձանձրալի կլինեն, նոր խնդիրներն էլ ոգևորություն չեն առաջացնի: Իրավիճակը կփոխվի դեպի լավը, եթե ձեզ աջակցեն մտերիմներն ու համախոհները:

 

ԱՌՅՈՒԾ (23.VII–23.VIII)

Բարդ օր է: Մի շտապեք որոշումներ ընդունելիս, հաշվարկեք ամեն քայլը: Առաջին հերթին դա աշխատանքին է վերաբերում. սխալներ անելու հավանականություն կա, որոնք տհաճ հետևանքների կհանգեցնեն: Խուսափեք ղեկավարության ու գործընկերների հետ կոնֆլիկտներից, կառավարեք հույզերը: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Անհրաժեշտ ծախսերն ավելի մեծ կլինեն, քան սպասում էիք:

Զսպվածություն ու համբերատարություն պետք կլինի մտերիմների հետ լավ հարաբերությունները պահպանելու համար: Ներողամիտ եղեք ուրիշների թուլությունների հանդեպ. դա կօգնի խուսափել սուր իրավիճակներից:

 

 

ԿՈՒՅՍ (24.VIII–23.IX)

Հաջող ու արգասաբեր օր է: Ակտիվությամբ լի կլինեք, վճռական կգործեք ու չեք վախենա դժվարություններից, արագ գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ խնդիրներից: Նոր համախոհներ ձեռք կբերեք, նրանց աջակցությամբ շուտով կիրագործեք համարձակ պլանները: Մի վախեցեք կիսվել նոր գաղափարներով, նույնիսկ եթե դրանք տարօրինակ թվան. աջակցություն կստանաք:

Հեշտ կլինի շրջապատի հետ լեզու գտնելը, իսկ մտերիմներն էլ կես խոսքից կհասկանան ձեզ: Ճիշտ ժամանակին նախաձեռնություն ցուցաբերելով կկարողանաք լուծել ընտանեկան խնդիրները:

 

ԿՇԵՌՔ 24.IX–23.X)

Անհանգիստ օր է: Հնարավոր են ընթացիկ կանոնակարգից շեղումներ, գործերում ձգձգումներ: Ստիպված կլինեք լրիվ նոր խնդիրների վրա կենտրոնանալ: Դրանք լուծելու համար ինչ-որ բան սովորելու, ուրիշների փորձից օգտվելու կարիք կլինի. պատրաստ եղեք դրան: Հավանական են տեխնիկայի, համակարգչի կամ հեռախոսի հետ կապված խնդիրներ:

Հետ կանգնեք չպլանավորված գնումներից, ոչ անհրաժեշտ ծախսերից. խնայելու կարողությունն այսօր շատ պետք կգա: Չեն բացառվում հաճելի սիրային անակնկալները, որոնք կբարձրացնեն տրամադրությունը:

 

 

ԿԱՐԻՃ (24.X–22.XI)

Օրը բավականին լարված կլինի: Գործերը սովորականից շատ կլինեն, իսկ աջակցության վրա հույս դնել պետք չէ: Հաճախ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, իրադարձություններն էլ այնպես չեն զարգանա, ինչպես կցանկանայիք: Ստիպված կլինեք իմպրովիզներ անել, ոչ ստանդարտ լուծումներ փնտրել. դժվար կլինի ճիշտ գործելը:

Մի շտապեք գործարքներ կնքել, ձեզ պարտավորություններով կապել կամ գումար ծախսել: Մի ծուլացեք ստուգել ստացված տեղեկատվությունը. չի բացառվում, որ ձեզ ուզենան մոլորության մեջ գցել:

 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը հեշտ չի ընթանա: Հնարավոր են կոնֆլիկտներ աշխատանքի վայրում, վեճեր ղեկավարության ու գործընկերների հետ: Հուզական արձագանք կտաք իրադարձություններին, ինչն էլ կխանգարի ճիշտ որոշումներ ընդունել, վարքի ճիշտ ձև ընտրել: Օգնության կհասնի հումորի զգացումը. լավ կատակները կթուլացնեն լարվածությունը: Օրվա երկրորդ կեսին տրամադրությունը կլավանա:

Լավ նորություններ ու առաջարկներ կստանաք, որոնց երկար էիք սպասել: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.XII-20.I)

Օրվա սկզբին պետք չէ կարևոր որոշումներ ընդունել, հատկապես եթե դրանք գումարին են վերաբերում: Թեթևամիտ կլինեք, հակված կլինեք գերագնահատելու հնարավորությունները, հույսը կդնեք ոչ թե սեփական ուժերի, այլ հաջող պատահականության վրա: Մի քանի նախագծերի միջև ընտրություն կատարելիս նախապատվությունը տվեք ամենահուսալիին:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի: Այս հատվածում հնարավոր են առաջընթաց գործերում, հաջող գործնական բանակցություններ ու դրամական մուտքեր: Անձնական հարաբերությունների տեսանկյունից էլ օրը լավը կլինի:

 

 

ՋՐՀՈՍ (21.I–19.II)

Լավ շրջան է աշխատանքի համար: Գլուխ կհանեք բարդ գործերից, ցույց կտաք, որ շատ բանի եք ունակ ու արժանի եք վստահության: Չի բացառվում, որ այսօրվա հաջողությունները ձեզ համար ճանապարհ կբացեն դեպի մասնագիտական բարձունքները: Լավ կդասավորվեն հարաբերությունները գործընկերների ու ղեկավարության հետ:

Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնելը, հատկապես, եթե դրանք նախապես չեք պլանավորել: Եթե ցանկանում եք ինչ-որ տեղ գնալ, լուրջ վերաբերվեք նախապատրաստական աշխատանքին, ստուգեք, որ վերցրել եք անհրաժեշտ փաստաթղթերը:

 

ՁԿՆԵՐ (20.II–20.III)

Հաջող ու արդյունավետ կլինի օրվա առաջին կեսը: Շատերն այս ժամանակահատվածում կկարողանան կարևոր հաղթանակներ տոնել, լուծել խնդիրներ, որոնց վրա երկար ժամանակ գլուխ են կոտրել: Գործերում նախաձեռնող եղեք: Բաց մի թողեք հնարավորությունը ցույց տալու, թե ինչի եք ունակ. այսօր ազդեցիկ անձանց ուշադրության կենտրոնում կլինեք: Ուշադիր եղեք օրգանիզմի պահանջներին. եթե հոգնածություն եք զգում, դադար վերցրեք: Կարևոր է գերհոգնածությունից խուսափելը. դրանից կարող է վատանալ ինքնազգացողությունը: Երեկոյան լավ է հանգստանալ, խուսափեք հուզումներից ու հոգնեցուցիչ գործերից: Նյութի աղբյուրը`Hayastan24.com

 

Նյութի աղբյուրը` Hayastan24.com

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА