ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պահքի աղցաններ

13.03.2017 23:03 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Պահքի աղցաններ

ԼՈԲԻՈՎ ԵՒ ԼՈԼԻԿՈՎ ԱՂՑԱՆ

 

 

 

 

 

 

       

  • 500 գր. լոբի
  • կես բաժակ ջուր
  • 5 լոլիկ
  • մաղադանոս
  • 2 ճ. գդալ բուսական յուղ

Լոբին ջրում խաշել: Պաղելուց հետո լոբուն խառնել փոքր կտորներով կտրտած լոլիկը, աղ ցանել, ավելացնել կտրտած թարմ մաղադանոսը, համեմել բուսական յուղով:

 

ՈՍՊՈՎ ԱՂՑԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • 400 գր. ոսպ
  • 100 գր. բուսայուղ
  • 1 կիտրոնի հյութ 
  • 2 գլուխ սոխ
  • սև պղպեղ

Ոսպը խաշել առանց աղի, մաղով քամել, ողողել սառը ջրով, աղ անել և ավելացնել բուսայուղ, կիտրոնի հյութ, կտրտած սոխ և աղացած սև պղպեղ:

ԽԱՌԸ ԱՂՑԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • 1 կապ մառոլ
  • 1 կապ բոլոկի
  • 1 կապ կանաչ սոխ
  • 3 ճ. գդալ քացախ
  • 2 ճ. գդալ բուսայուղ

Մառոլը, կանաչ սոխը կտրտում ենք, ավելացնում բոլորակներով կտրտած բոլոկին, վրան ավելացնում քացախ, բուսայուղ, աղ ըստ ճաշակի և այդ ամենը խառնում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА