ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դիզայներ Զակ Փոզենը ևս հրաժարվել է Մելանիա Թրամփի համար զգեստներ կարել

13.03.2017 19:13 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Դիզայներ Զակ Փոզենը ևս հրաժարվել է Մելանիա Թրամփի համար զգեստներ կարել

Ամերիկացի հայտնի դիզայներ Զակ Փոզենը ևս հրաժարվել է զգեստներ կարել ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի և նախագահի դուստր Իվանկա Թրամփի համար, չնայած որ դիզայները նրանց հետ նախկինում աշխատել է։

The Daily Beast-ի հետ հարցազրույցում Փոզենն ասել է, որ ներկա պահին պլաններ չունի ԱՄՆ առաջին ընտանիքին զգեստավորելու հարցում։

«Կան հարցեր, որոնք սկզբունքորեն ինձ անհանգստացնում են, որոնցից են ԼԳՏԲ-ների հարցը, միգրացիան, կանանց իրավունքները։ Սրանք հարցեր են, որոնք ինձ հոգեհարազատ են և ես իմ ձայնն ու իմ կարողություններն օգտագործում եմ դրանց համար պայքարելու համար։ Կարծում եմ, ազատությունը կհաղթանակի։ Եվ ես չեմ թելադրում, թե ով կարող է իմ հագուստները գնել մեր խանութներից»,-ասել է Զակ Փոուզենը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА