ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերաքննիչ դատարանը «Հայկանդուխտ»-ի հայցը վարույթ է ընդունել

13.03.2017 13:15 ԻՐԱՎՈՒՆՔ
Վերաքննիչ դատարանը «Հայկանդուխտ»-ի  հայցը վարույթ է ընդունել

«Իրավունք»-ն այսօր  «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանից տեղեկացավ, որ  վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել կուսակցության ղեկավարի հայցը: 

Հիշեցնենք` «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավարը վարչական դատարան էր դիմել եւ պահանջել առոչինչ համարել ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ի գրանցումը, քանի որ վերջինս համագումար չի արել: Վարչական դատարանը, ի դեմս դատավոր Աղասի Դարբինյանի, գործը վարույթ չի ընդունել` պատճառաբանելով, որ իրենց ընդատյա չէ եւ ուղարկել է առաջին ատյանի դատարան: Արմենուհի Ղազարյանն էլ վարչական դատարանի մերժումը  բողոքարկելու համար դիմել է վերաքննիչ դատարան:

Գործը քննելու է վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Հակոբյանը: Դատական առաջին նիստը տեղի կունենա  մարտի 17-ին` ժամը15:00-ին:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА