ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանի հետ առևտրաշրջանառությունը հնարավոր է հասցնել մեկ միլիարդ դոլարի. Կարեն Կարապետյան

13.03.2017 09:26 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Իրանի հետ առևտրաշրջանառությունը հնարավոր է հասցնել մեկ միլիարդ դոլարի. Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանը հնարավոր է համարում հարևան Իրանի հետ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելը:

«Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք ԱՏԳ-ի մեկնարկը կհայտարարենք: Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Բելառուսի գործընկերներին առաջարկել ենք օգտագործել Մեղրու հարթակը, իրենց երկրների կապիտալը ներգրավել այնտեղ ու մուտք գործել Իրան: Իրանական կողմի հետ բանակցություններ են տարվում ԱՏԳ-ում հատուկ ընկերություն ստեղծելու շուրջ, որը զբաղվելու է մեծածավալ արտահանմամբ»,-  նշել է վարչապետը:

Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպմանը վարչապետը նշել է, որ վերջնական բանակցություններ են վարում Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ , որտեղ ներգրավվելու է այն կապիտալը, որը հետաքրքրություն ունի Իրանի շուկայի նկատմամբ:

Կարեն Կարապետյանի խոսքով, Իրանի հետ առևտրաշրջանառությունը չափազանց փոքր է, այսօր այն կազմում է 50-75 մլն դոլար՝ առանց էներգետիկ ոլորտի: «Այս ուղղությամբ ունենք ֆենոմենալ աճ արձանագրելու հնարավորություն, և ամպագոռգոռ չէ այն միտքը, որ կարող ենք այդ թիվը հասցնել մեկ միլիարդի»,- նշել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА