ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ. մարտի 13

13.03.2017 00:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ. մարտի 13

ԽՈՅ (21.III–20.IV)

Օրվա սկիզբը շատ հաջող կլինի: Հիանալի շրջան է համախոհների ու ընկերների հետ հանդիպելու, ինչ-որ կարևոր հարցեր քննարկելու ու դրանց լուծումները գտնելու համար: Կարող եք նոր գործ ստանձնել. փորձված համախոհները ձեր կողքին կլինեն, նրանց աջակցության շնորհիվ արագ հաջողությունների կհասնեք:

Օրվա երկրորդ կեսին արժե նվազեցնել գործնական ակտիվությունը: Հանգստանալու, ուժերը վերականագնելու, ձեզ համար թանկ մարդկանց շրջանում լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Հավանական են հաճելի անակնկալները, անսպասելի նվերներն ու դրամական մուտքերը:

 

ՑՈՒԼ (21.IV–21.V)

Հնարավոր են հաջողություններ աշխատանքի մեջ: Կարող եք լավ արդյունքների հասնել առանց դրա համար մեծ ջանքեր գործադրելու: Անսովոր գաղափարներ կունենաք: Դրանք բոլորը չէ, որ իրագործելի կլինեն, սակայն արագ կկողմնորոշվեք՝ որոնք պետք է հետաձգել և որոնք կյանքի կոչել: Գործընկերների ու ղեկավարության հետ լավ հարաբերություններն աշխատանքը հաճելի կդարձնեն:

Օրը դրական հույզեր կպարգևի: Լավ մարզավիճակում կլինեք, ուժով ու ակտիվությամբ լի: Նույնիսկ եթե շատ գործեր լինեն, կարող եք չվախենալ հոգնածությունից: Հավանական են չպլանավորված ուղևորությունները, որոնք շատ հետաքրքիր կանցնեն:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (2.V–21.VI)

Ուշադիր եղեք: Լարված օր է, իրադարձությունները ճիշտ գնահատելը դժվար կլինի: Հիշեք, որ շտապելու հետևանքով սխալներ բաց թողնելու ռիսկի եք դիմում , որոնք ուղղելը դժվար կլինի: Ղեկավարվեք առողջ բանականությամբ ու սեփական գիտելիքներով. ծանոթների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: Գիտելիքներ ու փորձ կստանաք, որոնք շատ շուտով պետք կգան:

Հնարավոր են անհաջող ու հոգնեցուցիչ ուղևորություններ. հանդիպումներն էլ կանցնեն ոչ այնպես, ինչպես սպասում էիք: Կրճատեք ծախսերը, չպլանավորված գնումներից լավ է հետ կանգնել:

 

 

ԽԵՑԳԵՏԻՆ (22.VI–22.VII)

Շատ հաջող կլինի օրվա առաջին կեսը: Սա արգասաբեր շրջան է, երբ հեշտ կլինի հասնել նպատակներին, լուծել աշխատանքային հարցերն ու անձնական խնդիրները: Կհասկանաք ինչի եք ձգտում և ամենաարդյունավետ մեթոդները կկիրառեք: Հնարավոր են հաճելի անակնկալներ, դրամական մուտքեր ու նվերներ:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ուժն արդեն նշանակալի չի լինի: Հնարավոր են ձգձգումներ, մանր թյուրիմացություններ, տհաճություններ: Հանգստություն պահպանեք: Լավատեսական տրամադրությունը կօգնի շատ բան դեպի լավը փոխել:

 

ԱՌՅՈՒԾ (23.VII–23.VIII)

Հաջող օր է: Կարող եք նոր գործեր ձեռնարկել, փորձարկումներ կատարել. հիանալի արդյունքների կհասնեք: Հավանական են դրամական մուտքերը. եկամուտները մեծացնելու եղանակ կգտնեք: Գործնական հոտառությունն ուժեղ կլինի:

Հաճելի ու օգտակար կլինեն համախոհների, ընկերների, ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփումները: Չի բացառվում նոր հարաբերությունների սկիզբը, որը ներդաշնակ կզարգանա և ուրախություն կպարգևի:

 

 

ԿՈՒՅՍ (24.VIII–23.IX)

Առավոտը կարող է անհաջող դասավորվել: Բացասական միտումների ուժը հատկապես նկատելի կինի աշխատանքի մեջ: Նույնիսկ սովորական գործերից ավելի դժվարությամբ գլուխ կհանեք. հավանական են ձգձգումները, հաշվարկների մեջ սխալները, փաստաթղթերի ձևակերպման մեջ դժվարությունները: Ավելի ուշ իրավիճակը կփոխվի դեպի լավը:

Օրվա երկրորդ կեսին առաջարկություն կստանաք, որից հրաժարվելու ցանկություն չի լինի: Օգտակար կլինի նախաձեռնություն ցուցաբերելը ինչպես գործնական, այնպես էլ անձնական դաշտում: Ներքին ձայնն ուժեղ կլինի, կարող եք հույս դնել նրա վրա:

 

ԿՇԵՌՔ 24.IX–23.X)

Հաջող օր է կարևոր գործերի համար: Մասնագիտական դաշտում հնարավոր են փոփոխություններ դեպի լավը, առաջարկներ, որոնք կարիերայում աճ կխոստանան: Անսովոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը մեծ շահույթ կբերի: Հավատացեք ձեզ ու մի վախեցեք նպատակին հասնելու ճանապարհին առաջ եկած դժվարություններից. կկարողանաք հաղթահարել դրանք:

Օրը հարմար է ուղևորությունների համար: Դրանք նոր տպավորություններ, հետաքրքիր հանդիպումներ ու օգտակար ծանոթություններ են խոստանում: Երեկոն առատաձեռն կլինի նվերների ու հաճելի անակնկալների հարցում:

 

 

ԿԱՐԻՃ (24.X–22.XI)

Օգտակար գործեր են սպասվում: Դժվար իրավիճակներում ստիպված կլինեք լուծել ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Ընկերները, հարազատներն ու գործընկերները սովորականից ավելի շատ ձեր խորհուրդների կարիքը կունենան: Ժամանակ կունենաք լուծելու ձեզ հետաքրքրող խնդիրները և հասնելու նպատակներին:

Հավանական են ծանոթություններ, որոնք երկարատև հարաբերությունների սկիզբ կդառնան: Միայն ձեզանից կախված կլինի՝ ինչ բնույթ կստանան դրանք: Մտերիմներին ուրախացնելու, հաճելի անակնկալներ անելու հնարավորություն կունենաք:

 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.XI–21.XII)

Դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը: Այսօր կվիճեք նույնիսկ նրանց հետ, ում հետ ավելի վաղ հաշտ էիք: Ընդ որում՝ դժվար կլինի տարաձայնության բուն պատճառը գտնելը: Նորություններ կստանաք, որոնք կստիպեն լուրջ անհանգստանալ: Իրավիճակը վերլուծելու հետևանքով կհասկանաք, որ տագնապելու լուրջ պատճառներ չկային:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից. այսօր դրանք վատ կանդրադառնան ինքնազգացողության ու տրամադրության վրա: Զբոսնեք, հանգստացեք, շփվեք միայն նրանց հետ, ովքեր հոգեհարազատ են ձեզ. այդպես ավելի ինքնավստահ ու ակտիվ կզգաք ձեզ:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.XII-20.I)

Օրը լարված ու անհանգիստ կլինի: Չի բացառվում, որ ստիպված լինեք ոտքի վրա փոխել պլանները, հրաժարվել մտածածից: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ ու գնումներ: Լարված իրավիճակը կխանգարի սկսածն ավարտին հասցնելու համար: Հավանական է՝ ստիպված լինեք ժամանակը հին սխալներն ուղղելու վրա ծախսել:

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Խուսափեք կոնֆլիկտներից: Եթե տարաձայնություններ ծագեն, հարաբերությունները վերականգելը դժվար կլինի, վեճի տհաճ նստվածքն էլ դեռ երկար կպահպանվի:

 

 

ՋՐՀՈՍ (21.I–19.II)

Համբերությամբ զինվեք: Նրանք, ովքեր սովոր են նպատակներին արագ հասնել, այսօր դժվարությունների կհանդիպեն: Գործերում ձգձգումները կստիպեն նյարդայնանալ, հանդիպումները կհետաձգվեն, ուղևորություններն էլ սովորականից ավելի երկար ժամանակ կխլեն: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսին սկսածն ավարտին հասցնելն ավելի դժվար կլինի: Մտերիմները ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությունը տեղին կլինի: Կարող եք հյուրեր ընդունել, տանը անսովոր միջոցառումներ կազմակերպել. դրանք ուրախ կանցնեն:

 

ՁԿՆԵՐ (20.II–20.III)

Օրը լավ կսկսվի: Նրա առաջին կեսը ոչ միայն հաճելի, այլև արդյունավետ կլինի: Ժամանակի ընթացքում գործնական ակտիվությունը կնվազի, ստիպված կլինեք ջանքեր գործադրել սկսածն ավարտելու, ընթացիկ հարցերը լուծելու համար: Բարեբախտաբար ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել. նրանք կաջակցեն ձեզ: Օրվա երկրորդ կեսը դրական հույզերով լի կլինի: Նվերները, անակնկալները կբարձրացնեն տրամադրությունը: Այս շրջանում հաջող կանցնեն ընկերների ու հարազատների հետ հանդիպումները: Լավ նորություններ կստանաք: Նյութի աղբյուրը`Hayastan24.com

 

Նյութի աղբյուրը` Hayastan24.com

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА