ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ. մարտի 12

12.03.2017 00:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ. մարտի 12

ԽՈՅ (21.III–20.IV)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսը բավականին անհաջող կդասավորվի, սակայն կկարողանաք որոշակի հաջողությունների հասնել, եթե նախապես գործողությունների պլան մշակեք ու հետևեք դրան: Կարող եք ինքնուրույն ու կշռադատված որոշումներ ընդունել: Պատրաստ եղեք պաշտպանելու ձեր հետաքրքրությունները:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի նորություններով: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս շատ կարոտել էիք: Հավանական են դրամական մուտքերը, նվերներն ու հաճելի անակնկալներ:

 

ՑՈՒԼ (21.IV–21.V)

Վատ օր չէ: Եթե ուշադիր ու կշռադատված գործեք, հետ կանգնեք չմտածված արտահայտություններից, հազիվ թե խնդիրներ առաջանան: Կարող եք հնարամտություն, ստեղծագործական մոտեցում ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ մոտեցում պահանջող գործերով զբաղվել: Հաջող կլինեն փորձարկումները:

Օրվա երկրորդ կեսը հարմար է իրավաբանական հարցեր լուծելու, փաստաթղթեր ձևակերպելու համար: Սա հարմար ժամանակ է կարիերային, աշխատանքին ու բիզնեսին վերաբերող որոշումներ ընդունելու, մտերիմների հետ ապագայի պլանները քննարկելու համար: Նրբանկատությունն ու լավ ճաշակը կօգնեն հաճելի տպավորություն թողնել նոր ծանոթների վրա:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (2.V–21.VI)

Հաջող օր է: Կարող եք շատ բան հասցնել: Ինչպես էլ որ դասավորվեն իրադարձությունները, չեք հրաժարվի մտածածից, իսկ նման համառությունը կպարգևատրվի: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի: Ճիշտ ժամանակին նախաձեռնություն կցուցաբերեք, կյանքն ավելի հագեցած ու հետաքրքիր կդարձնեք: Ավարտին կհասցնեք նախկինում սկսած գործերը, գոհ կլինեք արդյունքներից:

Մտերիմները կուրախանան ձեր հաջողություններով ու կհպարտանան ձեզանով: Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն, անսովոր երեկույթներ կազմակերպել:

 

 

ԽԵՑԳԵՏԻՆ (22.VI–22.VII)

Օրը հաջող կդասավորվի: Կարող եք ձեզ ու շրջապատին օգուտ տալ, աջակցել դժվար իրավիճակում հայտնվածներին, ինչ-որ կարևոր հարցեր լուծել: Իրադարձությունների հաջող ընթացքը կօգնի արագ գործերն ավարտին հասցնել:

Մտերիմների հետ կարող եք խոսել ձեզ անհանգստացնող հարցերի մասին. ձեզ կհասկանան ու կաջակցեն: Անկեղծությունը կօգնի ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ ավելի վաղ դա ոչ մ իկերպ չէր հաջողվում անել: Հնարավոր են հաճելի նորություններ հեռվից, անսպասելի հրավերներ ու առաջարկներ:

 

ԱՌՅՈՒԾ (23.VII–23.VIII)

Աստղերն ամեն ինչում աջակից կլինեն ձեզ. օգտվեք դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Վաղեմի պլաններն իրագործելու, համարձակ պլանները կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ ժամանակին սերտ կապերով էիք կապված:

Օրվա առաջին կեսին շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ կլինի, ավելի ուշ դրա համար ստիպված կլինեք որոշակի ջանքեր գործադրել: Հնարավոր են հաջող գործարքներ, չեն բացառվում դրամական մուտքերը: Ձեռք կբերեք իրեր, որոնց մասին վաղուց էիք երազում կամ հաճելի անակնկալ կանեք մտերիմներին:

 

 

ԿՈՒՅՍ (24.VIII–23.IX)

Զգույշ եղեք: Բավականին բարդ օր է, որը տհաճ անակնկալներ կարող է մատուցել: Հիշեք, որ այսօր ծագած խնդիրները շատ շուտով լուծում կգտնեն կամ կմնան անցյալում. դրանք ժամանակավոր բնույթ են կրում: Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ հարաբերություններին: Մի վիճեք դատարկ բաների պատճառով, իսկ կարևոր հարցերի քննարկումը հետաձգեք. այդպես կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից ու վիրավորանքներից:

Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, հանդիպումները անսովոր մարդկանց հետ, հնարավոր է նոր սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբը:

 

ԿՇԵՌՔ 24.IX–23.X)

Կարող եք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը: Ինչ-որ նոր բան սկսելուց առաջ հանգիստ կշռադատեք ամեն ինչ, ճիշտ գնահատեք ուժերը, խորհուրդ հարցրեք մարդկանցից, որոնց կարծիքին վստահում եք: Հնարավոր են դրամական մուտքեր. չի բացառվում, որ ձեզ կվերադարձնեն պարտքը կամ կվճարեն վաղուց արված աշխատանքի դիմաց:

Լավ կանցնեն ուղևորությունները: Պայմանների փոփոխությունը շատ օգտակար կլինի. ուժերի ներհոս կզգաք, շատ բաների նորովի կնայեք: Շատ Կշեռքների մեջ նոր ամբիցիոզ պլաններ առաջ կգան:

 

 

ԿԱՐԻՃ (24.X–22.XI)

Շատ բանի կհասնեք, եթե չծուլանաք ու գործերը չհետաձգեք: Հիմա կարելի է ու պետք է վճռական գործել: Ներքին ձայնը ճիշտ ժամանակին կհուշի՝ ինչ ձեռնարկել: Առանց երկար մտորումների ու կասկածների հետաքրքիր առաջարկներ կընդունեք, կաջակցեք պիտանի նախաձեռնություններին: Օրը հարմար է շփման համար: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, բարենպաստ տպավորություն կթողնեք:

Հնարավոր են սիրային արկածներ, չի բացառվում նոր հարաբերությունների սկիզբը, որն էլ կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.XI–21.XII)

Օրը վատ չի ընթանա, եթե ինքներդ խնդիրներ չստեղծեք: Ղեկավարվեք առողջ բանականությամբ. պետք չէ տրվել վայրկենական հույզերին, փորձեք անել այն, ինչ պետք է ձեզ ու շրջապատողներին: Այսօր հեշտությամբ զոհ կգնաք պրովոկացիաներին, կվիճեք շրջապատողների հետ, կոնֆլիկտներ կհրահրեք: Եթե կարողանաք իրավիճակը կողքից դիտել, կհասկանաք, որ պետք է ավելի զուսպ պահվածք դրսևորել, իսկ առողջ բանականությանը հետևելը բոլոր իմաստներով օգտակար կլինի:

Ցանկալի չէ ռիսկի դիմել գումարային հարցերում, մասնակցել մոլի խաղերին, կասկածելի գործարքներ կնքել: Զգույշ եղեք ձեր իրերի հանդեպ. ինչ-որ բան մոռանալու կամ կորցնելու հավանականություն կա:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.XII-20.I)

Պետք չէ հույս դնել հաջողության վրա ու ճակատագրից նվերներ սպասել, ստիպված կլինեք շատ աշխատել: Ընթացիկ գործերը սովորականից ավելի շատ ջանքեր կպահանջեն, չեն բացառվում նաև աննշան վեճերը, որոնք կնյարդայնացնեն: Հանձն առեք ամենը, ինչ հեռանկարային ու հետաքրքիր է. այստեղ կարող եք հույս դնել ներքին ձայնի վրա:

Անգործ մի նստեք. այդպես մռայլ, շեղող մտքեր կառաջանան: Հրաժարվեք վատ սովորույթներից. այսօր դրանց վնասն ավելի շատ կլինի:

 

 

ՋՐՀՈՍ (21.I–19.II)

Օրը հաջող կընթանա, եթե զգույշ լինեք, ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա: Կարող եք կարևոր որոշումներ ընդունել, պլաններ մշակել: Ճիշտ գնահատեք հնարավորությունները, պետք չէ հույս դնել նաև հաջող պատահականության վրա: Հնարավոր են դրամական մուտքեր, չեն բացառվում լավ գնումներն ու գործարքները: Օգտակար ծանոթություններ կհաստատեք, հին համախոհների հետ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

Երեկոն հարմար է մտերիմների շրջանում հանգստի համար, ինչն էլ դրական հույզեր է խոստանում:

 

ՁԿՆԵՐ (20.II–20.III)

Նոր պլաններ ու մտահղացումներ կառաջանան: Ամեն անգամ չի հաջողվի իրագործել մտածածը: Գաղափարներին քննադատորեն մոտեցեք, փորձեք տեսնել դրանց թույլ կողմերը. դա կօգնի խուսափել հիասթափությունից: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, արագ կհասկանաք՝ ում հետ և երբ պետք է քննարկել կարևոր հարցերը:

Այսօր համախոհներ կգտնեք, որոնք ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան ձեզ համար: Նոր բան սովորելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք այն: Այսօր ստացված ցանկացած տեղեկատվություն ավելի ուշ պետք կգա ձեզ:

 

Նյութի աղբյուրը` Hayastan24.com

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА