ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոչնչացվել են Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները եւ վահանակները

11.03.2017 16:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Ոչնչացվել են Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները եւ վահանակները

Այսօր, ժամը` 14:30-ի դրությամբ, Արաբկիր համայնքում անհայտ անձանց կողմից ոչնչացվել են «Ծառուկյան» դաշինքի անդամ, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ ցուցապաստառները եւ վահանակները:

Տպավորություն է, որ երրորդ կարգի ցեղատեսակի վրա ուզում են փորձարկման հերթական փուլն ավարտել. Ն. Զոհրաբյան. տեսանյութ

Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ թեկնածուի շտաբից ահազանգել են ոստիկանության Արաբկիրի բաժին. «Մենք սա որակում ենք որպես մրցակիցների կողմից անպարկեշտ դրսևորում: Ոստիկանությունից ակնկալում ենք համարժեք միջոցների ձեռնարկում՝ բազմաթիվ տեսախցիկների առկայությամբ կատարվածի հրատապ բացահայտում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА