ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վկաները խուսափում են դատարան գալ». Ե.Գալստյանի գործով նիստերը հետաձգվում են

11.03.2017 15:56 ԻՐԱՎՈՒՆՔ
«Վկաները խուսափում են դատարան գալ». Ե.Գալստյանի գործով նիստերը հետաձգվում են

«Իրավունք»-ն անդրադարձել է Արտաշատի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ամբաստանյալ Երվանդ Գալստյանի գործով դատական նիստին դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ:

Հիշեցնենք` Երվանդ Գալստյանն ու նրա հարեւանուհին` Ազնիվ  Սիմոնյանը կենցաղային վեճ ունեն:  Երվանդ Գալստյանն էլ ասում է, որ ինքը պարտավոր չէ  իր սեփական բակում շնչել կոյուղաջրերի գարշահոտը: Ազնիվ Սիմոնյանն էլ պնդում է, որ դա իր տարածքն է: Հաշտության  չգալով` երկու հարեւանները ծեծել են իրար: Մինչ այս Ազնիվը դատապարտվել է Երվանդին ծեծելու համար, սակայն պատիժը չի կրել, այլ ազատվել է տուգանքով: Հետո անհասկանալիորեն տուժողի դերում հայտնվել է Ազնիվը, որը պնդում է` Երվանդը ծեծել է իրեն: Սույն գործով  Երվանդ Գալստյանին առաջադրվել է  մեկ այլ մեղադրանք, ըստ որի` ամբաստանյալը խոչընդոտել է քննչական գործողություններին: 

Երվանդ Գալստյանի հանրային պաշտպան Լուիզա Հարությունյանից տեղեկացանք, որ  դատական նիստերին վկաները` Երվանդ Գալստյանի  հարեւանները, չեն գալիս, թեեւ  պատշաճ ծանուցվում են: «Տուժող կողմը եւս խուսափում է դատարան գալ: Այս անգամ դատարանը որոշել է նրա նկատմամբ բերման երթարկելու որոշում կայացնել»,- ասաց հանրային պաշտպանը: 

Դատական  հերթական նիստը կլինի մարտի 20-ին` ժամը` 12:00-ին: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА